Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե քաղաքացին ֆիզիկապես կպնում է թղթադրամին, դա նշանակում է, որ իմ հանձնարարականը կատարված չէ. Փաշինյան

Հունիս 22,2023 12:51

Ես ահազանգեր եմ ստանում, որ  պետական հիմնարկներում դեռևս կանխիկ վճարումներ են իրականացվում, հայտարարեց  Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում, երբ ներկայացվում էր անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու հարցը:

«Մեր փոխվարչապետներին, նախարարներին, գործընկերներին ես կխնդրեմ, որ բացառեք որևէ կանխիկ վճարման ընդունումը, ընդ որում` տերմինալներով վճարումը մենք պայմանական անկանխիկ էինք համարում, սակայն դա նույնպիսի կանխիկ վճարում է։ Կանխիկ վճարումն այն է, որ մարդն այդ ընթացքում կանխիկ թղթադրամին ֆիզիկապես կպնում է»,– հայտարարեց նա։

Նա բոլոր գերատեսչություններին երեք ամիս ժամանակ տվեց, որպեսզի այդ խնդիրները լուծվեն. «Եթե որևէ պետական գերատեսչությունից լսեցի, որ այնտեղ քաղաքացին պետական գործառույթ իրականացնելիս թղթադրամի կպնում է ֆիզիկապես, դա նշանակում է, որ իմ հանձնարարականը կատարված չէ: Էս հարցը լուծեք»,-ասաց Փաշինյանը:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930