Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու ժամկետը երկարաձգվեց մինչև 2023թ.դեկտեմբերի 31-ը

Հունիս 22,2023 12:23

Նախորդ ժամանակահատվածի արդյունքներից ելնելով՝ նպատակահարմար է անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառման գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

«Ծրագրի մեկնարկի (2022 թվականի հուլիս ամսվա) համեմատ 2023 թվականի ապրիլ ամսին գործարքների թիվը ավելացել է 4.8 անգամ, ծավալները՝ 7.8 անգամ: Հարկ է նշել, որ միջոցառման շահառուների թիվը 2022 թվականի միջին ամսականը կազմել է 44031, իսկ 2023 թվականի ապրիլին՝ 107926 (նախորդ ամսվա նկատմամբ աճը կազմել է 8%)։ 1 շահառուի գծով հաշվարկված հետվճարի (առանց եկամտային հարկի) միջին ամսականը 2022 թվականին կազմել է 2915 դրամ, իսկ 2023 թվականի ապրիլին՝ 3281 դրամ: 2023 թվականի հունվար-ապրիլ ամիսների հետվճարի գծով ծախսերը կազմել է 1.2 մլրդ դրամ»,-նշեց Մկրտչյանը:

Նիկոլ Փաշինյանը կարծիք հայտնեց, որ սա իրենց կողմից իրականացրած կարևորագույն ծրագրերից մեկն է, որը հայեցակարգային առումով ունի ռազմավարական նշանակություն:

«Բազմիցս եմ խոսել այն մասին, որ երբ որևէ որոշում կայացնում ենք՝ որպես որոշման նպատակային թիրախ պետք է դիտարկենք ոչ միայն այն վերնագրի բովանդակությունը, որով ընդունում ենք, այլև պետք է աշխատենք այնպես անել, որ մեր որոշումները հարակից դրական էֆեկտներ ունենա, ն և սա այդ որոշումներից մեկն է»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930