Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարութան անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին երեկ կյանքից հեռացած ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հիշատակը:
«Երեկ երեկոյան հանկարծամահ է եղել ԱԺ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը, որը ներդրում ունի ՀՀ պետականության կայացման գործում, եղել է Գերագույն Խորհրդի պատգամավոր, ԱԺ առաջին գումարման պատգամավոր, Լոռու մարզպետ, ԱԺ պետական իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, Երևանի քաղաքապետի տեղակալ և, ի վերջո, ակտիվ հասարակական-քաղաքական գործունեություն է ծավալել ողջ կյանքի ընթացքում, նաև Խորհրդային Միության ժամանակ պատասխանատու պետական պաշտոններ է զբաղեցրել, ԱԺ ընթացիկ գումարման պատգամավոր է. ես խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգենք նրա հիշատակը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Լ.Մ.