Լրահոս
Օրվա լրահոսը

Մանիպուլյացիաների գագաթնակետ պարզապես: Պայմանագրի բուն խնդիրը Ղարաբաղն էր, չկար հիշատակում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին. Արմեն Խաչատրյան. «Հրապարակ»

Հունիս 22,2023 11:39

«Հրապարակի» զրուցակիցը ՀԱԿ վարչության անդամ Արմեն Խաչատրյանն է:

– Նիկոլ Փաշինյանը տարբեր մեղադրանքներ է ուղղել Տեր-Պետրոսյանին: Խոսել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի մասին:

– Արցախը բանակցությունների սեղանից դուրս թողնելու մասով ոչինչ չեմ կարող առարկել, չեմ կարող դեմ գնալ ճշմարտությանը: Ռոբերտ Քոչարյանն իսկապես նման ստրատեգիական սխալ իրեն թույլ է տվել: Մեր ռազմական հաջողությունների արձանագրումն այն է, որ Լեռնային Ղարաբաղը հանդես էր գալիս որպես հակամարտության եւ բանակցությունների առանձին կողմ: Սրանք էլ պետք է տարանջատել: Մեկ բան է հակամարտության կողմ լինելը, մեկ այլ բան` բանակցող կողմ լինելը:

– Նիկոլ Փաշինյանն առաջին նախագահին մեղադրում է «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» վերնագրով հոդվածում Լեռնային Ղարաբաղին կոնկրետ կարգավիճակ չտալու համար: Փաշինյանը պնդում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չի հստակեցնում, թե Ղարաբաղն ինչպիսի կարգավիճակ պետք է ունենա`  լինելու է անկա՞խ, Հայաստանի՞, թե՞ Ադրբեջանի կազմում։ Իր հայտարարության տողատակերում վարչապետն ակնարկում է, որ Տեր-Պետրոսյանը ցանկացել է Լեռնային Ղարաբաղը թողնել Ադրբեջանի կազմում….

– Մանիպուլյացիաների գագաթնակետ պարզապես: Տեր-Պետրոսյանն ասում է, որ փորձագիտական մակարդակով մի քանիսն են Հայաստանում տիրապետում Ղարաբաղի հարցին: Մեր ժողովուրդը, ցավոք, եւս չի տիրապետում, իսկ 1998-ից հետո իրենց մեղքի բաժինն ունեն բոլոր իշխանությունները, որովհետեւ Ղարաբաղի հարցում չէր կարելի խաբել ժողովրդին: «Ոչմիթիզականություն» արտահայտություն կա: Շատերն առաջարկում էին ոչմիթիզականությունը դարձնել քրեորեն պատժելի: Երբ դու Զանգելանին տալիս ես սրբազան հայրենիքի կարգավիճակ, խնդրի բուն էությունից հեռանում ես այնքան, որ ղարաբաղյան առաջին պատերազմն ու այդ տարիների դիվանագիտական ձեռքբերումները հավասարեցնում ես Ղարաբաղ տալուն: 1997 թվականի փուլային տարբերակին համաձայնություն տվել էր թե՛ Հայաստանը եւ թե՛ Ադրբեջանը: Առաջին բանը, որն այնտեղ աչք է զարնում, այն է, որ փուլային տարբերակով Հայաստանը չէր ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Սա արդեն իսկ խոսում է այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը չէր ճանաչվելու Ադրբեջանի մաս: Պայմանագրի բուն խնդիրը Ղարաբաղն էր, իսկ այնտեղ չկար որեւէ հիշատակում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին: Ակնհայտ է, որ այդկերպ Ղարաբաղը ստանալու էր որոշակի կարգավիճակ, հետագայում մենք դա անվանեցինք «միջանկյալ կարգավիճակ»: Այն միակ տարբերակն էր, որում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին ոչինչ չի նշվել:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930