Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Մելիք-Շահնազարյան. Պաշտոնական Երևանի ու Բաքվի քայլերը համաձայնեցված են, միասին օրակարգ են փոխում. «Փաստ»

Հունիս 22,2023 11:02

Արդեն գրեթե 10 օր է՝ Ադրբեջանը ամեն օր կրակ է բացում հայկական դիրքերի ուղղությամբ։ Թիրախավորվում են ինչպես Հայաստանի, մասնավորապես՝ Գեղարքունիքի և Սյունիքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը, այնպես էլ Արցախի բնակավայրերը։ Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ չի կարծում, թե իրական նոր լարվածություն կա։

«Ես տեսնում եմ, որ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի օրակարգի առաջին հարցը ոչ թե Արցախի տոտալ շրջափակումը, այլ սահմանային միջադեպերը դառնան։ Իմ խորին համոզմունքն այն է, որ պաշտոնական Երևանի և Բաքվի՝ վերջին շրջանում արված հայտարարություններն ու քայլերը նախապես քննարկված և համաձայնեցված են։ Խոսքը թե՛ սահմանի, թե՛ հայտարարությունների մասին է։ Կարծում եմ՝ երկուսը միասին օրակարգ են փոխում. գլխավոր խնդրից՝ Արցախի հարցից փորձում են ուշադրություն շեղել»,-ասաց քաղաքագետը։

Նշված համատեքստում անդրադառնալով այն փաստին, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու դիրքորոշումն արդարացնել իրենց փոխանցված բանակցային ժառանգությամբ՝ քաղաքագետը նկատեց. «Փաշինյանի յուրաքանչյուր նախադասություն հակասում է իր արած նախկին հայտարարությանը։ Միմյանց հակասող մտքեր արտահայտելով՝ նա պարզապես փորձում է մոլորեցնել ժողովրդին, իր բացթողումների և իր դավաճանական քաղաքականության համար ինչ-որ մեղավորներ նշանակել։ Սա է Փաշինյանի առջև դրված խնդիրը, որն ինքը լուծում է։ Նա մեղքը իր վրայից ուրիշի վրա է փորձում բարդել։ Զուգահեռ տեսնում ենք, որ շատ լավ սպասարկում է թուրք-ադրբեջանական դաշինքի օրակարգերը։ Նրանց շահերի տեսանկյունից շատ արդյունավետ է աշխատում»։

Իրավիճակը դիտարկելով աշխարհաքաղաքական կոնտեքստում՝ նա հավելեց. «Արևմուտքի խնդիրը հստակ է ու պարզ. եթե չկա Արցախյան կոնֆլիկտ, Արցախում չկան նաև ռուս խաղաղապահներ, իսկ եթե չկա հայթուրքական կոնֆլիկտ, կարող են ռուսական ռազմաբազան այս տարածաշրջանից ընդհանրապես հանելու հիմքեր նախապատրաստել։ Սա ոչ միայն Արևմուտքի, այլ նաև թուրքադրբեջանական դաշինքի շահն է, և Փաշինյանը շատ լավ սպասարկում է այդ շահերը»։ Մեր զրուցակցի խոսքով, թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ խնդիրը շատ հստակ է դրված։

Իսկ Հայաստանի իշխանությունները, նրա խոսքով, մեր պետության շահերի հետ որևէ առնչություն չունեն. «ՀՀ իշխանությունները լուծում են շատ պարզ, մերկանտիլ, սեփական իշխանությունը ու բարեկեցությունը պահպանելու խնդիր՝ ի հաշիվ պետության, ի հաշիվ հայ ժողովրդի ազգային շահերի»։

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930