Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եթե խաբել են, կեղծել են, ինչո՞ւ դրա հետ կապված որեւէ մեկը չի պատժվում. Տիրան Խաչատրյան. «Հրապարակ»

Հունիս 22,2023 10:43

«Հրապարակի» զրուցակիցն է ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանը։

– Նախօրեին Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մի քանի սկանդալային հայտարարություն արեց, օրինակ, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանից տեղեկություններ է ստացել 44-օրյայի ժամանակ, որոնք հակասել են ԳՇ-ի տրամադրած տեղեկություններին, հետագայում պարզվել է, որ Արցախի նախագահի հայտնած տեղեկություններն են համապատասխանել իրականությանը։ Ի՞նչ է փորձում անել Փաշինյանը՝ մեղքը գցում է ԳՇ-ի՞ վրա, մեղավորնե՞ր է փնտրում, թե՞ պատմությունն է վերախմբագրում։

– Ե՛վ, ե՛ւ․․․ երկու տարբերակն էլ՝ ե՛ւ ԳՇ-ի վրա մեղավորությունը գցելը, ե՛ւ մեղավորներ նշանակելն ու պատմություն վերախմբագրելը։ Այսինքն՝ այստեղ ամբողջ խնդիրը, մի քիչ տգեղ արտահայտություն է, բայց սեփական մեղքերը կոծկելն է, ուրիշներին մեղավորներ նշանակել հանրության մեջ։

– Երբ ասում ենք՝ Գլխավոր շտաբ, հասկանում ենք, որ ոչ միայն Օնիկ Գասպարյանին նկատի ունի, այլեւ ամբողջ զինված ուժերը։ Կապ տեսնո՞ւմ եք բանակի հասցեին նախկինում նրա արած հայտարարությունների ու այս հայտարարության մեջ։

– Ես ուզում եմ հարց տալ այդ հարցադրումների հետ կապված՝ եթե խաբել են, կեղծել են, ինչի՞ դրա հետ կապված որեւէ մեկը չի պատժվում։

– Շուշիի անկման վերաբերյալ Փաշինյանը հայտարարեց, որ նոյեմբերի 7-ին է ընկել Շուշին։ Ի վերջո, ե՞րբ է Շուշին անցել թշնամու ամբողջական վերահսկողության տակ։

– Շուշին ե՞րբ է ընկել, այսինքն՝ երբ է անցել հակառակորդի վերահսկողության տա՞կ։ Ես եթե չեմ սխալվում՝ ամսի 8-ին, բայց հաստատ չեմ կարող ասել այդ օրը։ Չնայած որ 8-ին մենք ստորաբաժանումներ Շուշիում ունեցել ենք հաստատ։

– Շուշին հետ բերելու օպերացիա եղե՞լ է։

– Այո։

– Ե՞րբ է եղել։

– Հենց 8-ին։ Ու ձախողվել է։

 Հայկա ԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930