Նախօրեին հայտնի դարձավ, որ «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարելու է կուսակցության համահիմնադիր, քաղխորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը։ «Փաստ» թերթի տեղեկություններով, նման որոշման համար հիմք է հանդիսացել ոչ միայն այն հանգամանքը, որ նա կուսակցության համահիմնադիրներից մեկն է, կամ որ նա քաղաքական և կառավարման լուրջ փորձառություն ունի, այլև այն, որ Առաքելյանը նաև ընտրական փորձ ունի հատկապես ՔՊ-ի դեմ պայքարելու գործում:
Ի մասնավորի, նա համակարգել է նաև ՏԻՄ ընտրություններում կուսակցության նախընտրական շտաբները։ Ավելին, նախորդ երկու տարվա ավագանու ընտրությունների արդյունքում այս կուսակցությունը ներկայացված է 18 համայնքում, համատեղ կառավարում է իրականացնում Տաթևում և հաղթել է Ալավերդի, Նոյեմբերյան համայնքներում՝ ընդդիմադիր դարձնելով ՔՊ-ին։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։