Ռուսաստանը հասկանում է Հայաստանի համար Շուշիում թուրքական հյուպատոսություն բացելու զգայունությունը, բայց դա երկկողմ հարաբերությունների հարց է: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
Այնուամենայնիվ, նա նշել է, որ հյուպատոսություններ բացելու հարցը ցանկացած կետում, մասնավորապես Շուշիում, մնում է երկկողմ հարաբերությունների հարց՝ տվյալ դեպքում՝ Բաքվի ու Անկարայի միջև:
«Միաժամանակ, մենք հասկանում ենք հարցի զգայունությունը Երևանի համար: Մեր շփումներում շեշտը դնում ենք այն բանի վրա, որ անհրաժեշտ է հաշվի առնել միմյանց շահերը և ինչպես հայ-ադրբեջանական, այնպես էլ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը»,- ասել է Զախարովան:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ