Հայաստանի խորհրդարանում 44-օրյա պատերազմի հանգամանքների քննության հանձնաժողովի նիստը կապված է Հայաստանի ներսում ներքաղաքական գործընթացների հետ: Այսօր տեղի ունեցած ճեպազրույցում նման հայտարարություն է արել Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, երբ նրան խնդրել են մեկնաբանել հանձնաժողովում հունիսի 20-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունը Ռուսաստանի միջնորդական գործունեության վերաբերյալ:
«Ես վստահ չեմ, որ մենք պետք է մեկնաբանենք ներքին քննարկումներ, բայց, իհարկե, դետալները և բարձր մակարդակով կոնֆիդենցիալ բանակցություններն իմ իրավասությունը չեն: Դա մեր ավանդույթների և գործառնական պարտավորությունների մեջ չի մտնում: Բայց որքան էլ թեժ լինեն ներքին քննարկումները, կա իրականություն: Հենց Ռուսաստանն է կարողացել հասնել Ղարաբաղում կրակի դադարեցմանը 2020թ. աշնանը, և դա արձանագրված է թղթի վրա»,- ասել է Զախարովան:
Նա նշել է, որ ավելի լավ է ուշադրությունը կենտրոնացնել ոչ թե մեղավորներ փնտրելու վրա կամ առնվազն հարցը թողնել պատմաբաններին, այլ բարձր մակարդակով պայմանավորվածությունների համալիրի իրականացման վրա:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ