Հասարակական գործիչ Էդգար Ղազարյանն այսօր «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման հրավիրած քննարկում-հավաքի ժամանակ հայտարարեց․ «Այսօր ես Երեւանի քաղաքապետարանին ծանուցում եմ հղել հուլիսի 5-ի հանրահավաքի վերաբերյալ։ Հավաքի խորհուրդը նաեւ ազգային խորհրդանիշերի օրն է, որովհետեւ հուլիսի 5-ը պետաական տոների, հիշատակի օրերի մասին օրենքով նշվում է ոչ միայն որպես Սահմանադրության օր, այլեւ նշվում է որպես պետական խորհրդանիշների օր։ Եվ քանի որ Ինքը անարգել է նաեւ Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշները, հենց այդ օրվա խորհրդով հուլիսի 5-ին ես առաջարկել եմ, ծանուցումն այդպես է տրված, հանրահավաք Հանրապետության հրապարակում, որից հետո երթ Սահմանադրական դատարանի, Ազգային ժողովի մոտով Բաղրամյան 26 հասցեում գտնվող նախագահի նստավայր, որտեղ հիմա աշխատում է նաեւ Փաշինյանը։
Նա տեղափոխվել է նախագահական նստավայր, որովհետեւ վերանորոգվում է կառավարության շենքը։ Նախատեսում ենք գիշերը մնալ Բաղրամյան 26-ում եւ առավոտյան Բաղրամյան 26-ը դարձնել անկլավ։ Այսինքն, մուտքը դարձնել քաղաքացիների կողմից անցագրերով։ Այսինքն, ինչպես իրենք են Հայաստանից Արցախ տեղադրել ադրբեջանական անցակետ, այնպես էլ Հայաստանի քաղաքացիները անցակետ պիտի տեղադրեն դեպի կառավարական շենքեր եւ պիտի թույլ տան այդ շենքեր մտնել միայն այն մարդկանց, ովքեր կկայացնեն մեր պետության եւ ժողովրդի շահերից բխող որոշումներ։
Սա քաղաքացիական նախաձեռնություն է ոնց որ հանրահավաքների մնացած իմ բոլոր նախաձեռնությունները։ Ես չեմ սպասում, որ որեւէ շարժում, քաղաքական ուժ՝ կուսակցություն ինստիտուցիոնալ մասնակցի։ Ես ակնկալում եմ, որ ցանկացած քաղաքացի կարող է դրան մասնակցություն ցուցաբերել»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ