Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը հիմա դիմադրում է, որ ապաշրջափակվող ճանապարհների վրա ռուսների վերահսկողությունը չլինի…Դա ողջունելի է»․ Հ․Խուրշուդյան. «Ա1+»

Հունիս 21,2023 23:07

«Նիկոլ Փաշինյանը հիմա դիմադրում է, որ ապաշրջափակվող ճանապարհների վրա ռուսների վերահսկողությունը չլինի, ինչպես նախատեսված է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։ Դա ողջունելի է, որովհետև մյուս բոլոր կետերը մեր դեմ են շրջանցված, գոնե այդ մի կետը մեր օգտին շրջանցվի»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը։

Նրա կարծիքով՝ Ն․Փաշինյանը փորձում է շրջանցել հայտարարության 9-րդ կետը, որի համաձայն Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի վրա վերահսկողություն պետք է իրականացնեն ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները։

Անդրադառնալով կարծիքներին, թե Ն․Փաշինյանը 44-օրյա պատերազմի համար մեղադրում է բոլորին՝ բացի իրենից, ասում է․ «Ինձ համար ակնհայտ է, որ նրա պատասխանատվությունն հսկայական է, քանի որ ինքը երկրի ղեկավարն է։ Բայց նաև ակնհայտ է, որ անցած տարիների ապիկար կառավարումը դրա ամենակարևոր պատճառներից մեկն էր»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930