Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանն ու Ադրբեջանը խոսելու շատ բան ունեն՝ սահմանազատում, ռազմագերիների ազատ արձակում, ԼՂ բնակչության կյանքի և բարօրության պաշտպանություն, Լաչինի միջանցքի բացում»․ Նատալի Լուազո

Հունիս 21,2023 21:55

«Ես ասացի, որ կողմ եմ պատժամիջոցներին, բայց ես նաև կողմ եմ բանակցություններին»,- լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հարցին՝ ո՞ր դեպքում Արևմուտքը կանցնի Ադրբեջանի դեմ պատժամիջոցների, քանի որ եվրոպական երկրների պատգամավորները խոսում են պատժամիջոցների կարևորության մասին, իսկ դիվանագետներն ասում են, որ հավատում են բանակցություններին, այսպես պատասխանեց Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն (RENEW, Ֆրանսիա)։

Ըստ նրա՝ Հայաստանն ու Ադրբեջանը շատ բան ունեն խոսելու՝  սահմանազատում, ռազմագերիների ազատ արձակումը, ԼՂ-ում գտնվող բնակչության կյանքի և բարօրության պաշտպանություն, Լաչինի միջանցքի բացում, կապի հնարավորություն Հայաստանի հարավային մասով՝ լիարժեք հարգելով ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը․ «Լուծումները հանրահայտ են, և դա այն է, ինչ կոչ է անում Եվրոպական միությունը։ Հայաստանը մի կազմակերպության՝ ՀԱՊԿ-ի անդամ է, որը կոչված է իր անդամներին պաշտպանելու ագրեսիայից։ Ես խորհուրդ կտամ ձեր հարցերն ուղղել այդ կազմակերպության անդամներին»։

Լրագրողի հարցին՝ միջազգային իրավունքը չի՞ գործում։ Նատալի Լուազոն կարճ արձագանքեց՝ իրենց հարցրեք։ Կարծես նրանք դրան կարևորություն չեն տալիս։ Ի պատասխան լրագրողը հետաքրքրվեց՝ Արևմուտքը կարևորություն տալի՞ս է,  Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահը արձագանքեց․ «Ինքներդ Ձեզ հարց տվեք․ ես երրորդ անգամ եմ գալիս Հայաստան, երկրորդ անգամ եմ գնում Գորիս, և երբ դեռ հնարավոր էր՝ գնացի նաև ԼՂ։ Պատասխանը հստակ պիտի լինի՝ արևմուտքը կամ ես կարևորո՞ւմ եմ դա, թե՝ ոչ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930