Ըստ Aravot.am-ի տեղեկությունների, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունից ստացված գրության համաձայն՝ ԱԱԾ-ից օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ ՀՀ ԿԳՄՍՆ «Բադեյան» պետական քոլեջ ՊՈԱԿ-ի ֆիզկուլտուրայի նախկին ուսուցչուհի Ն. Դ.-ն քոլեջի նախկին տնօրեն Ա. Կ.-ի թույլտվությամբ, վերջինիս պաշտոնավարման ընթացքում, 2010թ.-ից մինչև 2021թ. հուլիս ամիսը քոլեջի պարի համար նախատեսված դասասենյակում վճարովի հիմունքներով իրականացրել է պարի դասավանդում, իսկ ուսանողներից գանձված գումարները մուտք չեն արել քոլեջի հաշվին:
Ըստ նույն աղբյուրի, յուրացվել է շուրջ 20.440.000 դրամ: Հունիսի 15-ին քոլեջի հաշվապահ Ա. Խ.-ից ընդունվել է հաղորդում:
Հաղորդումը և կից փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե: