Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք համաձա՞յն ենք մահապատժի թուղթ ստորագրել, եթե ամեն մարդ իր ներսում որոշի, որ ինքը չի գնալու թուրքի փայ դառնա, ուրեմն չի դառնա». Արման Աբովյան

Հունիս 21,2023 21:10

«2020-ի հուլիսի 5-ին Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ քաղխորհրդի նիստում հայտարարեց, որ մեզ քիչ ժամանակ է մնացել, եթե արագ չանենք հետեւություններ, կունենանք պատերազմ»,- այսօր «Այլընտրանքային նախագծեր խմբի» կազմակերպած «Ինչքա՞ն ժամանակ ունենք» թեմայով պանելային քննարկմանն ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը՝ հարցնելով ԲՀԿ նախկին պատգամավոր Արման Աբովյանին՝ այն ժամանակ պատերազմին 3 միս էր մնացել, հիմա ինչքա՞ն ժամանակ ունենք:

Արման Աբովյանն ի պատասխան հիշեցրեց, որ Ծառուկյանին հեգնում էին, թե՝ դուք սով էիք ասում. «Բա Արցախում ի՞նչ է՝ սով է: Այդ նախազգուշացումը չլսվեց: Մանիպուլատիվ պտտացրեցին ամեն ինչ, եղավ կատաղի ճնշում ու եղավ այն, ինչ եղավ: Կար ընկալման խնդիր, որի դեպքում միշտ պատնեշ է ստեղծվում այն տեղեկատվական աղբի, որը գեներացվում է Հայաստանի տեղեկատվական դաշտում: Գագիկ Ծառուկյանը 2020-ին ռիսկերն էր ասում, դա շատ խորքային հետազոտության հետեւանք էր: Ի՞նչ է հիմա կատարվում՝ մենք խնդիր ունենք կրկին ձերբազատվել թրքահաճո, հակահայկական տեղեկատվական աղբից, որը բոլորիս տանում է դեպի սպանդ: Ղարաբաղը տանք հանգիստ ապրե՞նք. չե՛ք ապրելու, ձեր տունն են տալու: Ժամանակ չկա արդեն: Եթե կան մարդիկ, որոնք հույս ունեն, թե գլոբալիզմ է, սահմաններ չեն լինի, թուրքական վիլայեթում թուրքի ճորտ կաշխատենք ու մեր տունը կպահենք, դա էլ չի լինի: Եթե կան մարդիկ, որ մտածում են ինչ-որ նամակներով ու հայտարարություններով հնարավոր է կանխել գործընթաց, ոչ, հնարավոր չի: Հարց է ծագում՝ բա ի՞նչ անենք: Իրականում մեր ամենակարեւոր խնդիրը կոմունիկացիան է: Մարդիկ չեն ընկալում արտահայտությունը՝ պետությունը փրկենք, երկիրը փրկենք՝ իրենց կենցաղի հետ: Իրենք կարծում են՝ դա հեռու երկիր է, որը պետք է փրկվի, իսկ իրենց աշխատանքը, տունը, դպրոց գնալը դրա հետ կապ չունի»:

Արման Աբովյանը համոզված է, եթե ոչինչ չանենք, կստորագրվի ու կփաստաթղթավորվի մեր մահապատժի թուղթը. «Ոմանք կասեն՝ դա խաղաղություն է, ոմանք կասեն՝ կադաստրի թուղթ է, կապ չունի: Դա մահապատժի թուղթ է, հիմա մենք պետք է հասկանանք՝ մենք համաձա՞յն ենք մահապատժի թուղթ ստորագրել բոլորս: Եթե ամեն մարդ իր ներսում որոշի, որ ինքը չի գնալու թուրքի փայ դառնա, ուրեմն ինքը չի գնալու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930