Հարցազրույց կոմպոզիտոր, դաշնակահար Աննա Մանուկյանի հետ
– Աննա՜, ո՞ր տարիքում եք արել ձեր առաջին ստեղծագործական քայլերը
– Երաժշտությամբ սկսել եմ զբաղվել մանուկ հասակից։ Միշտ երազել եմ ճանաչված երաժիշտ դառնալ։ Յոթ տարեկանից հաճախել եմ երաժշտական դպրոց, այնուհետև՝ ավարտել եմ Երևանի պետական կոնսերվատորիան,դաշնակահարի մասնագիտությամբ։ Ստեղծագործական առաջին քայլերը կատարել եմ երաժշտական ուսումնարանը սովորելու տարիներից։ Մասնակցել եմ ստեղծագործական մրցույթ-փառատոնների,որի արդյունքում արժանացել եմ բազմաթիվ մրցանակների։
– Ե՞րբ եք առաջին անգամ ձեր ստեղծագործությունը ներկայացրել հանդիսատեսին և ի՞նչ արձագանք է այն ունեցել։
Կարդացեք նաև
– Առաջին ճանաչելիություն ստացած ստեղծագործությունը գրել եմ 14 տարեկան հասակում։ 2017 թ այդ ստեղծագործության հիման վրա, թողարկել եմ իմ առաջին տեսահոլովակը, որը կոչվում է «Տերևների պար»։
Ունեցել եմ մենահամերգներ։ Տեսահոլովակը տեղադրել եմ սոց. հարթակներում, որի արդյունքում ունեցել եմ բազմաթիվ արձագանքներ ու համագործակցելու առաջարկներ։ Այդ նույն տարում ինձ է դիմել ամերիկացի պրոդյուսեր, հայտնի շեփորահար՝ Ուտուրվիդես Վիլչեզը։
-Ինչպե՞ս առաջացավ ցանկությունը Ուտուրվիդես Վիլչեզի հետ՝ ձեր առաջին համագործակցությունը:
– Վերջնական համաձայնության գալուց հետո՝ իմ գործընկերը ժամանեց Հայաստան։ Որոշեցինք՝ իմ ստեղծագործությունների հիման վրա, շեփորի նվագակցությամբ նկարահանել տեսահոլովակ։
Տեսահոլովակի նկարահանման վայրը ընտրեցինք Հայաստանի ամենա պատմական վայրերից մեկում՝ Գառնի տաճարի «Քարերի Սիմֆոնիա» հուշարձանի տարածքում։ Տեսահոլովակը գործընկերոջս առաջարկով կոչեցինք «Քարերի Սիմֆոնիա»:
– Նոր ստեղծագործությունների սպասե՞նք։ Որո՞նք են լինում հաջորդ քայլերը։
– Իհարկե։ Իտուրվիդեսը նորից ժամանել Երևան։ Աշխատում ենք նոր նախագծի շուրջ,պատրաստվում ենք թողարկել նոր տեսահոլովակ, որի աշխատանքները արդեն գնում են։ Նկարահանումներին զուգահեռ՝ Երևանում և Էջմիածինում հանդես ենք եկել համերգներով։
– Ի՞նչ ծրագրեր ունեք հետագայում:
– Պլանավորել ենք համերգներով հանդես գալ եվրոպական մի շարք երկրներում, այնուհետև ԱՄՆ-ում։ Այս ծրագիրը կազմված էր դեռևս երկու տարի առաջ, սակայն կորոնայի համավարակի պատճառով այն տեղի չունեցավ։ Հուսով եմ, այս անգամ երազանքներս կիրականանան։
– Ունե՞ք նոր ստեղծագործություններ:
– Անշուշտ։ Ունեմ երկու նոր ստեղծագործություններ, որոնք շուտով կներկայացնեմ իմ հանդիսատեսին։
– Երաժշտական աշխարհում ի՞նչ չունեք, որին ձգտում եք հասնել։
– Իմ կարծիքով, մեր ոլորտում այսօր պակասում է ոճային հարմոնիան, քանի որ երաժշտական ասպարեզում իշխում են միախառնված բազում ոճեր, որոնք երբեմն միմյանց հետ որևէ կապ չեն ստեղծում ու երևի թե միջազգային ասպարեզ մուտք ունենալու համար պետք է հենց այդ ոճային «համերաշխությունը» ունենանք։ Տաղանդը տրված է վերուստ, թե կարող ես ձեռք բերել նաև աշխատասիրությամբ, անշուշտ այն տրված է նաև՝ աստծո կողմից։
– Որտե՞ղ եք տեսնում Ձեզ ապագա մրցույթներում:
– Ես շատ անմրցունակ մարդ եմ։ Միակ մարդը, ում հետ ես մրցում եմ, ինքս եմ: Հիմնականում կենտրոնանում եմ աշխատանքիս վրա և մրցույթային մասը թողնում եմ այն մարդկանց, ովքեր վստահ չեն իրենց տաղանդով։