Լրահոս
Օրվա լրահոսը

«Առնվազն Լաչինի միջանցքի մուտքի մոտ մենք որևէ նման բանի ականատես չեղանք, մինչդեռ ռուս խաղաղապահների պարտավորությունն է ԼՂ բնակչության պաշտպանություն, Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի ապահովում»․ Նատալի Լուազո

Հունիս 21,2023 20:20

«Գոյություն ունի Արդարադատության միջազգային դատարանի վճիռ,  որը պետք է պատշաճ կատարվի»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով Լաչինի միջանցքի շրջափակմանը վերաբերող հարցին՝ հայտարարեց Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն (RENEW, Ֆրանսիա)։

Նա շեշտեց՝ Եվրոպական խորհրդարանը լիովին սատարում է փաստահավաք առաքելության գաղափարին դեպի Լաչինի միջանցք․ «Եվրոպական խորհրդարանը նաև ողջունում է առհասարակ միջազգային ներկայության գաղափարը՝ լիարժեք պաշտպանելու համար ԼՂ հայ բնակչության իրավունքները և շահերը։ Մենք նաև միանգամայն կողմ ենք Միացյալ ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձև ընդունելուն։ Ինչքան շուտ, այնքան լավ կլինի, եթե ՄԱԿ-ի՝ եվրոպական անդամները նախապատրաստեն այդօրինակ բանաձևի նախագիծ։ Իմ զարմանքն եմ ուզում հայտնել առ այն, որ Գորիսի ճանապարհին և ուղևորվելով դեպի Լաչինի միջանցքի մուտք, ճանապարհին հանդիպեցինք բազմաթիվ ռուս խաղաղապահների։

Ըստ 2020-ի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնության՝  ռուս խաղաղապահների դերը ներառում է ԼՂ քաղաքացիական բնակչության պաշտպանություն, ինչպես նաև ապահովել անձանց և ապրանքների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Առնվազն կարող եմ ասել, որ Լաչինի միջանցքի մուտքի մոտ մենք որևէ նման բանի ականատես չեղանք։ Ուստի միայն կարող եմ տարակուսանք հայտնել առ այն, թե ինչու նրանք այդ որոշումը չեն իրականացնում»։

Մյուս հարցին՝ ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Ֆրանսիա,  այս պահին կա՞ Ֆրանսիայի կողմից ՀՀ-ին ռազմական աջակցություն ցուցաբերելու հնարավորություն՝ հավի առնելով այն հանգամանք, որ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է, Նատալի Լուազոն պատասխանեց․ «Ներկա չեմ գտնվել, քանի որ ՀՀ-ում եմ և նաև Ֆրանսիայի կառավարության խոսնակը չեմ։ Տեղյակ եք՝ Ֆրանսիա-ՀՀ երկկողմ հարաբերությունների կարևորությանը և ամրությանը։ Գիտեք, որ Հայաստանին սատարելուն եվրոպական որևէ այլ երկիր այդքան նվիրված չէ, քան Ֆրանսիան։ Ես պիտի առաջարկեմ, որ մյուս եվրոպական երկրները նույն ուղով ընթանան»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930