«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումն այսօր քննարկում-հավաք էր կազմակերպել քաղաքացիների կողմից առաջադրված նոր իշխանության կազմի թեկնածուների հետ:
Խորհրդի անգամ, «Դեմոկրատական կուսակցության» նախագահ Արամ Գ. Սարգսյանը Aravot.am-ին ասաց. «Այսօրվա հավաքը մենք հրավիրել ենք հանուն նրա, որպեսզի բոլոր այն մարդիկ, որոնք ձգտում են միավորման եւ միասնական գործողությունների, գան, մի պահ իրար հետ հավաքվեն եւ զրուցեն, ընդհանուր հայտարարի գան: Ցուցակը մենք չենք կազմել: Այն ստեղծվել է ժողովրդի առաջարկների հիման վրա: Մենք հարցում ենք արել Ազատության հրապարակում մեր հանրահավաքից առաջ, ընթացքում եւ հետո: Մարդիկ տվել են անուններ՝ ասելով, որ իրենք տեսնում են այս անձերին ապագա իշխանության համակարգում: Եվ որպես կարգապահ ու ժողովրդի խոսքին ականջալուր ուժ, ամփոփել ենք հարցման արդյունքները, կազմել ենք ցուցակը եւ բոլորին անհատապես հրավեր ուղարկել: Բոլորին միաժամանակ նաեւ ասել ենք, որ ձեր թեկնածությունը առաջադրել են նրանք, ովքեր հավաքված են եղել, մասնակցել են «Միասին» շարժման հանրահավաքին»:
Արամ Սարգսյանը մի փոքր նեղսրտել էր, որ հրավիրյալներից ոչ բոլորն են արձագանքել, այս նախաձեռնությանը: «Հիմա ես ուզում եմ հարցնել այդ անձերին. լավ, ինչի՞ն եք սպասում: Մեկը մի շարժում է սկսում, մյուսը՝ երկրորդը, երրորդը, չորրորդը: Ինչ, բոլորդ կարծում եք՝ դո՞ւք եք գլխավորը եւ դուք ե՞ք երկրի ապագա ղեկավարը: Այսինքն, առաջնորդվում եք կամ ես կլինեմ երկրի ղեկավարը, կամ երկիրը ղեկավար չի ունենա տխրահռչակ սկզբունքո՞վ: Մենք այս պարագայում ասում ենք. է՞լ ինչ եք ուզում, է՞լ ինչ լինի, որ փորձեք միավորվել: Չէ՞ որ առանձին-առանձին ոչ մեկդ ոչ մի բան չեք կարողանա անել, ինչպես եղավ «Դիմադրություն» շարժման եւ մյուս շարժումների հետ»:
Մեր դիտարկմանը, որ քաղաքական ուժերը, որ միավորվելու կոչ են անում ու ինչ-որ պահի դա չի ստացվում, հայտարարում են. թող ուրիշներն ավելի լավ անեն, եւ մենք կկանգնեք նրանց կողքին, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Մենք հայտարարել ենք, որ սա մեր նախաձեռնությունը չի, անձերին մենք չենք ընտրել: Ասել ենք. ձեր թեկնածությունը տվել է ժողովուրդը: Եկեք ընդամենը որոշենք, թե միասնական ինչ գործողությունների ծրագիր կարող ենք մշակել եւ ինչ նպատակ ենք դնելու, որպեսզի դա իրականացնենք միասնաբար: Բոլորդ ասում եք՝ օրն առաջ պետք է այս իշխանությանը հեռացնել, մենք ասում ենք. միայնակ մի արեք, եկեք միասին անենք:
Կարդացեք նաև
Այսօր ամենակարեւոր հարցը Արցախի վիճակն է: Ես Արցախի հետ կապված երեկ շատ ակտիվ գործողություններ եմ արել: Արդեն անհրաժեշտ է S.O.S. հնչեցնել: Հիմա մենք պետք է արդեն ահազանգերով հեղեղած լինեինք աշխարհը: Արդեն վեցերորդ օրն է Արցախում մարդիկ արդեն սովամահ են լինում: Սա առիթ չի՞, որ բոլորս հավաքվենք, հասկանանք՝ ինչ է կատարվում»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Այս իրավիճակում ընդդիմության լուռ մնալն այլ բան չի կարող նշանակել, քան այն, որ մեր ընդդիմությանը կամ կառավարում են դրսի ուժերը կամ էլ նրանք արդեն հայրենասիրությունը մարած մոխիր են։