Մոսկվան Բաքվին կոչ է անում Ղարաբաղի բնակչությանը չդարձնել Երևանի հետ տարաձայնությունների պատանդը, իսկ Երևանին՝ չինքնաչեզոքացվել եռակողմ ձևաչափերից: Այսօր տեղի ունեցած ճեպազրույցում նման հայտարարություն է արել Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
«Մենք կոչ ենք անում Երևանին չինքնաչեզոքացվել եռակողմ ձևաչափերում աշխատանքից: Նրա գործողություններում պարապուրդը կործանարար է անդրադառնում տարածաշրջանում իրավիճակի վրա և հանգեցնում է տեղում իրավիճակի սրմանը: Բաքվին մենք կոչ ենք անում քայլեր ձեռնարկել՝ լիարժեք ապաշրջափակելու միջանցքը հումանիտար նպատակներով և Ղարաբաղի բնակչությանը չդարձնել Երևանի հետ տարաձայնությունների պատանդը»,- ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ Մոսկվան ջանքեր է ներդնում ռուս խաղաղապահների գծով և այլ խողովակներով՝ լիարժեք ապաշրջափակելու Լաչինի միջանցքը:
«Եվ մենք ակնկալում ենք, որ հայկական և ադրբեջանական կողմերը կշարունակեն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակում ստանձնած բոլոր պարտավորությունների կատարումը: Այն դեռ արդիական է»,- ասել է Զախարովան:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ