Հունիսի 15-ին Հաքարի կամրջի մոտ տեղի ունեցած միջադեպը հայ-ադրբեջանական չսահմանազատված սահմանի հետևանք է: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցում:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը բազմիցս կոչ է արել մեկնարկել սահմանազատման և սահմանագծման երկկողմ հանձնաժողովի աշխատանքները, և որ այդ աշխատանքները պետք է արդյունավետ ընթացք ունենան: Ըստ Զախարովայի՝ Մոսկվան իր հերթին պատրաստ է օգնել՝ որոշելու սահմանային գծերը, այդ թվում նրանք, որոնք կռվախնձոր են դարձել սահմանի այդ հատվածում:
Զախարովան նաև անընդունելի և անհիմն է համարել այդ առումով մեղադրանքները ռուս խաղաղապահների հասցեին:
«Մենք թախանձագին խորհուրդ ենք տալիս թուլացնել այդ առումով հռետորաբանությունը լրատվամիջոցներում: Խաղաղապահները սերտորեն աշխատում են կողմերի հետ՝ իրավիճակը կարգավորելու ուղղությամբ»,- ասել է դիվանագետը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ