Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ավարտել է 2023թ. մայիսին գերեվարված երկու հայ ռազմագերիների գործի քննությունը և գործը հանձնել ծանր հանցագործությունների գծով դատարան:
Հարություն Հովակիմյանը և Կարեն Ղազարյանը առևանգվել և գերեվարվել էին մայիսի 26-ին. միջդիրքային ճանապարհի վրա հայտնաբերվել էր նրանց կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան՝ բեռնված սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար:
Հովակիմյանն ու Ղազարյանը մեղադրվում են մի շարք հոդվածներով, այդ թվում սահմանի անօրինական հատում, ահաբեկչություն, զենք-զինամթերքի մաքսանենգություն և այլն:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ