Լրահոս
Օրվա լրահոսը

«Չորս կողմը պատ է». Վահե Հովհաննիսյանն առաջարկում է Երեւանի ավագանու ընտրություններին առաջադրել հանրության թեկնածու, որ չհաղթի իշխանականը

Հունիս 21,2023 18:01

«Ինչքա՞ն ժամանակ ունենք». այսօր «Այլընտրանքային նախագծեր խումբը պանելային քննարկում էր կազմակերպել այս թեմայով, որի ժամանակ Այլընտրանքային նախագծեր խմբի ղեկավար Վահե Հովհաննիսյանն ասաց, որ այսօր տարբեր ժամացույցներ են Արցախում եւ Հայաստանում. «2020-ի նոյեմբերի 9-ից հետո մենք կարող էինք անել շատ բաներ եւ այսօր ունենայինք այլ իրավիճակ, մենք չենք արել, մսխել ենք շատ կարեւոր, թանկ ժամանակը: Եթե մենք հիմա անենք ինչ-որ կարեւոր բաներ, իքս պահից հետո կունենանք արդյունք, չենք անի՝ կունենանք նոր իրականություն՝ ավելի ծանր, անդառնալի: Դու ո՞ր խնդիրն ես կարեւորում եւ ի՞նչ լուծում ես առաջարկում: Տխրելը եւ միայն ահազանգ հնչեցնելը միայն հարցի առաջին փուլն է, դրա համար ժամանակ պետք չի, ինչպես անտարբեր ու թեւաթափ սպասելու համար: Պետք է փորձել աղետը կանգնեցնել: Ղարաբաղի իրավիճակում 6-7 ամիս է՝ այսօրվա իրականությունը աչքի առաջ էր, որ սա մի օր գալու է, աշխարհի հետ կոմունիկացիաները կտրվելու են: Ի՞նչ ենք արել մենք 6-7 ամիս՝ ոչինչ: Ղարաբաղից հստակ ուղերձներ չեն հնչել իշխանությունից, ոչ իշխանական համակարգից լայվեր են, որոնք կոնկրետ ուղերձ չեն, կոնկրետ ծրագիր չի: Նույնը՝ Հայաստանում՝ մենք չենք ասել, թե ինչ կարող ենք անել, կոնկրետ գործողություններ չենք առաջարկում: Հիմա եթե մենք Ղարաբաղից ու Հայաստանից ձեւակերպենք ծրագիր, որը կոնկրետ թիրախային խնդիրներ կլուծի, կհասնենք ինչ-որ բանի, բայց մենք դա չենք անում: Չորս կողմը պատ է»:

Վահե Հովհաննիսյանն ասաց, որ Երեւանի ավագանու ընտրություններում առաջարկում է հանրության թեկնածու առաջադրել, ոչ թե ընդդիմության միասնական թեկնածու, հակառակ դեպքում հանրությունը մնալու է տանը եւ հաղթելու է փող ու իշխանական ռեսուրսներ ունեցողը. «Հաղթելու է իշխանական թեկնածուն, հետո ասենք՝ հանրությունը լավը չի»:

Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ պիտի ամեն մեկը գործ անի. «Ես չեմ ուզում լինենք լայվ մտնող, պետք է գործ անել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930