Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսանողական գիտական, ստեղծագործական ընկերության նախաձեռնությամբ նախօրեին Գյումրու Հայորդյաց տանը բացվեց Արցախում բնակվող լուսանկարիչների՝ «Շրջափակման ձայնը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը։
Ցուցահանդեսի գլխավոր նպատակը, ըստ կազմակերպիչների, Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը հանրությանը, հատկապես երիտասարդությանը ներկայացնելն է արվեստի լեզվով։
Ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 24-ը։
Նախատեսվում է ցուցահանդեսն անցկացնել նաև Վանաձոր և Աբովյան քաղաքներում։
Կարդացեք նաև
Մամուլի հաղորդագրություն