Լեհաստանի Կրակով քաղաքի Հենրիկ Ռեյմանի անվան մարզադաշտում այսօր երեկոյան տեղի կունենա Եվրոպայի ամառային երրորդ խաղերի բացման արարողությունը: Իսկ միջոցառման մեկնարկը տրվեց երեկ: «Իշխանատենչ» սպորտի թագուհու ներկայացուցիչները առաջինը ելան ասպարեզ:
Աթլետների պայքարը թիմային է: Երեք դիվիզիոնի է բաժանված մրցաշարը: Հայաստանի ներկայացուցիչները ընդգրկված են երրորդում:
Հարավկովկասյան երեք երկրների մարզասերները համակ ուշադրությամբ հետևեցին եռացատկորդների մրցավեճին: Առաջին իսկ ցատկերից պայքար ծավալվեց նշած «եռյակի» պատվիրակների միջև: Եվ այդ մրցությունում բոլորից երկար «ճախրեց » կապանցի անվանի Լևոն Աղասյանը: Նա ամբողջ 45 սմ- ով/ 16մ. 36 սմ./ առաջ անցավ 15մ. 91սմ. ցույց տված Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներից և 14 մրցակիցների պայքարում գրավեց առաջին տեղը ու դարձավ դիվիզիոնի չեմպիոն:
Խաղերին մասնակցում են Եվրոպայի 48 երկրների ավելի քան 7000 մարզիկ – մարզուհիներ:
Կարդացեք նաև
Հայաստանը մրցավայր է գործուղել ինը մարզաձևի /աթլետիկա, ջրացատկ, կարատե, հրաձգություն, թաեքվոնդո, բռնցքամարտ, սուսերամարտ, մուայթայ և թեքբոլ/ 58 ներկայացուցիչ:
Ի դեպ, ստուգատեսին հրավիրված էին շախմատում բարձր գործակիցներ ունեցող ութ երկրների մեկական մարզիկ – մարզուհի: Հայաստանի ներկայացուցիչներ, գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը և Շանթ Սարգսյանը մրցության ընդհանուր արդյունքով գրավեցին առաջին տեղը և Եվրոպայի զույգերի պաշտոնական անդրանիկ ստուգատեսում արժանացան ոսկե մեդալների:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե