Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թուրքիան և Ադրբեջանը ծրագրում են ստեղծել օդային կառավարման միասնական համակարգ

Հունիս 21,2023 16:45

Ermenihaber. Թուրքիայի ռազմարդյունաբերության ղեկավար Հալուկ Գյորգյունը անդրադարձել է Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ «HAKIM օդային հրամանատարության կառավարման համակարգի» ստեղծմանը:

Գյորգունը նշելով, որ այն հանդիսանում է երկու երկրների միջև ամենակարևոր նշանակության համատեղ ծրագրերից մեկը, խոսելով համակարգի հնարավորությունների մասին, նշել է:

«Այս ծրագրի ամբողջական կյանքի կոչման պարագայում համատեղ օդային վերահսկման տարածքը կհասնի Էգեյան ծովից մինչև Կասպից ծովի ավազանները: Նման իրավիճակում երկու երկրների օդային ուժերը կկարողանան համատեղ գործողություն իրականացնել»,-նշել է պաշտպանական արտադրության ղեկավարը:

Բացի այդ, հիշատակելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հորը՝ Հեյդար Ալիևի «երկու պետություն, մեկ ազգ» կարգախոսը, նշել է, որ համատեքստում է կարելի է ձևակերպել հետևյալ կերպ.

«Երկու պետություն, մեկ ազգ, մեկ օդային տարածք»:

Նշենք, որ Գյորգունը ներգրավված է եղել հունիսի 12-ին պաշտոնական այցով Ադրբեջան մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պատվիրակության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930