Aravot.am-ի տեղեկություններով՝ նախօրեին կառավարության շենքի պատին օրը ցերեկով 40-ն անց մի տղամարդ բնական կարիքներն է հոգացել: Կառավարության շենքի պատին միզած քաղաքացուն տեղում ձերբակալել են ու տարել ոստիկանության բաժին, որտեղից ազատ է արձակվել:
Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ խուլիգանություն։
Այս պահին տվյալ վարույթով դեռևս քրեական հետապնդման ենթարկվող անձ չկա։ Նախաքննությունը շարունակվում է։
Մեր տվյալներով՝ նշված քաղաքացին անօթեւան է:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ