Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարզապես, իմ գրանցած հաղթանակների համար ուշադրություն եմ պահանջում». սպորտային կարատեի Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնը դժգոհ է կառավարությունից

Հունիս 21,2023 16:09

Սպորտային կարատեի Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Կամո Ունանյանը շուրջ 26 տարի պրոֆեսիոնալ մարտերում և տարբեր վարկածներով մշտապես հաղթանակներ գրանցելով Հայաստան վերադառնալուց հետո` բախվել է ՀՀ կառավարության անտարբերությանը։

Կամո Ունանյանն այն մարզիկն է, որ վտանգելով իր կյանքն ու առողջությունը արել է առավելագույնը ու մշտապես պատվով հաղթանակած դուրս եկել ադրբեջանցի և թուրք մարզիկների հետ մենամարտում, որպեսզի հնչի Հայաստանի հիմնը։

Մարզիկի վրդովմունքի պատճառն այն է, որ 26 տարիների ընթացքում պրոֆեսիոնալ մարտերում բազմաթիվ ու իր կյանքին վտանգ սպառնացող լուրջ վնասվածքներով հաղթանակ գրանցելով` պետության կողմից մատնվել է անուշադրության։ Ըստ Ունանյանի, չի արժանացել որևէ մեծարման՝ իր հաղթանակների համար։

«Երբեք պետության կողմից ֆինանսական սպասելիքներ չեմ ունեցել և չունեմ, պարզապես, իմ գրանցած հաղթանակների համար ուշադրություն եմ պահանջում»,- ՀՀ կառավարությանն ուղղված կոչ-տեսաուղերձում ասում է Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Կամո Ունանյանը։

Ի դեպ, Ունանյանը այս տարիների ընթացքում բազմաթիվ առաջարկներ է ստացել այլ պետության դրոշի ներքո հանդես գալու, սակայն, անկախ ՀՀ կառավարության անտարբերությանը, Ունանյանը մշտապես հրաժարվել է։

«Այս դժվարին ժամանակներում, անկախ այն հանգամանքից, որ ՀՀ կառավարությունը անտարբերության է մատնել 1997-2023 թվականներին գրանցած իմ լուրջ հաղթանակները, շարունակելու եմ մասնակցել տարբեր վարկածների մրցաշարերում և բարձր եմ պահելու մեր ազգի պատիվը»,ասել է Կամո Ունանյանը։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930