ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձավ Փաշինյանի՝ երեկ բանակցային գործընթացների վերաբերյալ հայտարարություններին։
«Ուշադրություն հրավիրեմ այն կետին, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման խնդրի փուլային լուծման նախաբանում առկա էր Արցախը Ադրբեջանի կազմում հայտնվելու դրույթ։ Սկսած Մադրիդյանից՝ շարունակվելով Կազանում, այդ դրույթը դուրս է եկել։ Իհարկե, հեշտ է այս հարցի շուրջ մանիպուլյացիաներ անել, քանի որ փուլային տարբերակը ամբողջությամբ գաղտնազերծված է, իսկ մյուս երկուսը՝ ոչ ամբողջապես։ Բայց այս տարբերությունը ակնհայտ է, եւ սա էր բանակցային գործընթացում կարեւորագույն բեկումներից մեկը»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ