Լրահոս
Օրվա լրահոսը

«Կազանյան փաստաթուղթը շարունակում է մնալ միակ աշխատանքային փաստաթուղթը, որն առկա է ԵԱՀԿ դեպոզիտարիայում»․ Հայկ Մամիջանյան

Հունիս 21,2023 15:47

«Փաշինյանը փորձում էր անդրադառնալ ԼՂ միջանկյալ կարգավիճակի շուրջ փոփոխություններին եւ զարգացումներին։ Հիշեցնեմ, որ միջանկյալ կարգավիճակը ամրագրված էր կազանյան փաստաթղթով։ Այս փաստաթուղթը շարունակում է մնալ միակ աշխատանքային փաստաթուղթը, որն առկա է ԵԱՀԿ դեպոզիտարիայում։ Այսինքն, ցանկացած լուծում, որ այն ժամանակ բանակցվելու էր, այս կամ այն կերպ հիմնվում է Կազանի վրա, որի մասին Փաշինյանը բազմիցս ասել է, որ դա Հայաստանի համար խնդրի լուծման լավագույն տարբերակն էր»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում արած հայտարարություններին։

Պատգամավորի խոսքով՝ Փաշինյանը որերորդ անգամ խոսում է ՄԱԿ ԱԽ չորս բանաձեւերից․ «Ես հոգնել եմ կրկնել, որ դա եղել է, կա եւ կլինի ադրբեջանական հիմնական կեղծ կռվան։ ՄԱԿ-ի բանաձեւերը վերաբերելի են հրադադարի հաստատմանը։ Հրադադարի հաստատումից հետո դրանք գործընթացին բացարձակապես վերաբերելի չեն։ Հենց դա է պատճառը, որ բանակցային գործընթացում դրանք երբեք չեն եղել աշխատանքային փաստաթուղթ։ ՀՀ-ն այդ փաստաթղթերով ունի ընդամենը մեկ պարտավորություն՝ իր ազդեցությունն օգտագործել Ղարաբաղի իշխանությունների վրա՝ հրադադարի ռեժիմի պահպանման համար»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930