Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մենք մասնակցելու ենք «ՀայաՔվե»-ի ստորագրահավաքին. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Հունիս 21,2023 15:43

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է Արցախի համար «ՀայաՔվե» օրենսդրական նախաձեռնության նախաձեռնող խմբի ստորագրահավաք անցկացնելու որոշումը, ժամկետ է սահմանվել 2023թ. հունիսի 21-ից օգոստոսի 19-ը:

Սա անչափ կարևոր, միաժամանակ պատասխանատու նախաձեռնություն է: Մենք վստահ ենք, որ բնակչության  գերազանց մասն աջակցում է Արցախի ինքնության հետ կապված բոլոր դրական գործընթացներին, հետևաբար ներքուստ լիովին համակարծիք է և այս նախաձեռնությանը:

Սակայն հաշվի առնելով Հայաստանի իշխանությունների կողմից Արցախի հարցում չեզոք մոտեցումն ու դրա հետևանքով ձևավորված մթնոլորտը` որոշակի ռիսկ ենք տեսնում, որ մարդիկ կարող են առանց վախի, լեգալ, իրենց անձը բացահայտելու տագնապի, մասնակցել ստորագրահավաքին:

Հաշվի առնելով վերոգրյալը և կարևորելով նախաձեռնության արդյունքը /հետևանքը/` մենք մասնակցելու ենք ստորագրահավաքին:

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930