Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քննիչ հանձնաժողովի գլխավոր խնդիրը պետք է լիներ պարտության պատճառները հայտնաբերելը եւ մեղավորներին պատասխանատվության կանչելը. Լևոն Զուրաբյան

Հունիս 21,2023 15:20
levon zurabyan

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի բեմադրած շոուն վերահաստատեց իմ այն պնդումը, որ վերջինս այլեւս մեր պետության համար որեւէ օգտակար բանով չի զբաղվելու եւ իր կյանքի մնացորդը նվիրելու է մեր ժողովրդի եւ պատմության առաջ աղետաբեր պատերազմի իր մեղքերը մաքրելու եւ արդարանալու անպտուղ գործին։

Քննիչ հանձնաժողովի գլխավոր խնդիրը պետք է լիներ պարտության պատճառները հայտնաբերելը եւ մեղավորներին պատասխանատվության կանչելը։ Խոսքը ե՛ւ պատերազմական ջանքերի, ե՛ւ զինամթերքի ու սպառազինությունների մատակարարման, ե՛ւ հետախուզության, ե՛ւ մոբիլիզացիայի, ե՛ւ ռազմական լոգիստիկայի կազմակերպման մասին է, որի գլխավոր պատասխանատուն եղել է ոչ այլ ոք, քան ինքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը նաեւ պետք է վաղուց հեռացված լիներ երկրի կառավարումից այդ ամենը ձախողելու համար։

Այն հանգամանքը, որ Փաշինյանը իր ցուցմունքի մեջ կենտրոնանում է միայն հենց դիվանագիտական գործընթացի վրա, միեւնույն ժամանակ՝ ե՛ւ այլ բնագավառներում տապալման պատասխանատվությունից խուսափելու փորձ է, ե՛ւ ենթագիտակցական խոստովանություն, որ առաջին հերթին հենց դիվանագիտության ձախողմամբ է նա այս աղետը բերել մեր ժողովրդի վրա։

Հասարակությանն ապակողմնորոշելու եւ մանիպուլացնելու նպատակով ելույթի երկարաշունչ «գիտակցության հոսքում» նա այնքան սուտ եւ տգիտություն է արտահայտել, որ այդ ամենին հանգամանալից կանդրադառնամ առանձին հոդվածով։ Իսկ այսօր որոշ հարցերի պատասխանները կհնչեցնեմ Factor.am-ին տված հարցազրույցում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930