«Փաշինյանը նորից համարձակվեց խոսել Սպարապետի մասին, որի իրավունքը չունի»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:

Head of ‘I have honor’ faction of the RA National Assembly Hayk Mamijanyan gave a press conference at the press hall of the RPA headquarters in Yerevan, Armenia
«Սիրելի՛ քաղաքացիներ, Փաշինյանը ոնց որ մոռացել է «Օրագիր» թերթում «Բանակը նվեր մատուցեց զինվորների մայրերին», «Կտոր մը կամուֆլյաժ» եւ նմանօրինակ անհայրենիք վերնագրերով իր հեղինակած հոդվածները: Խնդրում եմ, բացեք ու տեսեք, թե ինչ է գրում Փաշինյանը Սպարապետի մասին: Դրանից հետո ինքը Սպարապետի անունը նույնիսկ արտաբերելու իրավունք չունի: 1993 թվականի իր եւ Սպարապետի հանդիպումն էլ թող լավ հիշի», -ասաց պատգամավորը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ