Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը
Հունիսի 21-ին Հայաստանում և Արցախում նշվում է բուժաշխատողի մասնագիտական օրը, որն առիթ է շնորհավորելու և արժանին մատուցելու համակարգի բոլոր ներկայացուցիչներին այն կարևորագույն աշխատանքի համար, որ սպիտակ բանակի ներկայացուցիչներն իրականացնում են արհավիրքներով լի մեր ժամանակներում։
Պատերազմի ընթացքում, հաճախ վտանգելով սեփական կյանքը, հայ բուժաշխատողն ապացուցել է իր անբեկանելի նվիրվածությունը մարդկային կյանքեր փրկելու առաքելությանը։
Այսօր էլ շրջափակված Արցախում բուժաշխատողներից գերմարկադկային ջանքեր են պահանջվում առկա խիստ սահմանափակ հնարավորությունների պայմաններում բնակչությանը բուժօգնություն ցուցաբերելու համար։
Հարգանք և խոնարհում ձեր աշխատանքի առաջ, հարգելի՛ բուժաշխատողներ։
Կարդացեք նաև