Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Էդ որ դժգույն էիր ասում Շուշին, բա չէի՞ր մտածում, որ Շուշին քեզ խժռելու է». Խաչիկ Մանուկյանը՝ Փաշինյանին

Հունիս 21,2023 14:56

«Ինքը մոռանում է, որ հիմա ընդդիմություն չէ, իշխանություն է, եւ եթե հանցանքներ են եղել, էս է եղել, էն է եղել, պետական դավաճանություններ, էդ բոլորը թող վեր հաներ, ցույց տար, համոզիչ կերպով ասեր՝ սա է: Բայց չարեց ու հիմա ուզում է այդ ամենն իր վրայից մաքրել…»,- «Հայելի» ակումբում ասաց հերոս Վաչագան Մանուկյանի հայրը, պոետ Խաչիկ Մանուկյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ օրերս արած հայտարարություններին:

«Այդ ստակոլոլ երեւույթը ժամանակին հայտարարեց, որ գերագույն գլխավոր հրամանատարն էր հենց պատերազմի սկզբում եւ հարբած ասում էր՝ կասկածո՞ւմ եք…Չէ, չենք կասկածում եւ մենք քեզանից պիտի պահանջենք բոլոր պատասխանները: Ու եթե ինչ-ինչ եֆրեյտորներ կան, որ իբր երկու հարյուր դոլար վերցրել են, մի հատ տանկի տեղ են ասել, էտ փնթի բաները կգնաս՝ զոմբիներդ կպատմես…

Դու ես պատասխանը տալու, դու ես ամեն ինչի մեղավորը, դու ես պատերազմը հրահրել, դու ես խմել քաջերի արյունը, դու ես դավաճանել նրանց, դու ես առանց զինամթերք թողել Վաչագանին եւ իրենց ջոկատին, որ մինչեւ վերջ Շուշիում մարտնչեցին․․․ Քեզ բերել են, ու հիմա իմ երկիրն ես ծախում, եւ դա, իհարկե, որեւէ ազնիվ մարդու միջոցով չէին կարող անել»,-ասաց բանաստեղծը:

«Մեր զինվորները պատերազմի ժամանակ ցույց տվեցին, որ անպարտելի են, բայց ցավոք՝ իրենք ունեին մի դասալիք առաջնորդ, որը ոչնչի չէր տիրապետում եւ այսօր եկել է ու այդ ամենն ուզում է իր վրայից հանել…Էդ որ դժգույն էիր ասում Շուշին, բա չէիր մտածո՞ւմ, որ Շուշին քեզ խժռելու է, քեզ ոչնչացնելու է, Շուշին է քեզ գրավելու…Շուշին ասելու է, որ դժգույնը դու ես ու քեզ նման մտածողները…»,-նշեց Խաչիկ Մանուկյանը

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930