Ադրբեջանական կողմը դրական է պատասխանել սահմանազատման հանձնաժողովների հանդիպման մասին ՀՀ առաջարկին լրագրողներին ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Հանդիպման վայրի և ամսաթվի մասին դեռ պայմանավորվածություն չկա, բայց ենթադրվում է`մոտ ժամանկներում հանդիպում կլինի։
Հիշեցնենք. Մհեր Գրիգորյանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում անցկացնելու առաջարկ է ուղարկել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևին:
«Առաջարկի նպատակն է քննարկել ընթացիկ խնդրահարույց հարցերը, որոնք հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն են առաջացնում»,– հայտնել են ՀՀ փոխվարչապետի գրասենյակից: