«Հետք». Գլխավոր դատախազությունը դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի 2015թ. որոշումը, որով կադաստրային արժեքով նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «էրեբունու շուկա» ՍՊԸ-ին վաճառվել է 596.97քմ հողատարածք:
2013թ.-ից մինչև 2022թ. հոկտեմբերի 13-ն ընկերության միակ բաժնետերը եղել է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի աներորդին՝ Վահագն Մկրտչյանը:
2022թ.-ի հոկտեմբերից «Էրեբունու շուկա» ՍՊԸ-ի միակ բաժնետերը Սամվել Ալեքսանյանի կինն է՝ Շողերինա Մկրտչյանը:
Վահագն Մկրտչյանն է դիմել Երևանի քաղաքապետին՝ Էրեբունի փողոցի հ.17/1 հասցեում գտնվող, ընկերությանը պատկանող հողամասին կից` ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի միջոցով լրացուցիչ հողամաս տրամադրելու խնդրանքով:
Կարդացեք նաև
Գրիշա Բալասանյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարը՝ համացանցից