ԱԺ նախկին անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը
Արցախը պարզապես շրջափակված չէ, Արցախում մարդիկ սովի են մատնվել և եթե որևէ մեկը չգործի ընդամենը երկու-երեք օր հետո աղետալի կլինի 120 000 մարդու վիճակը։
Ես ֆիզիկապես ի վիճակի չեմ որևէ բան անելու, բայց խնդրում եմ, պասիվ ու անտարբեր մի եղեք։
Համախմբվե՛ք ու դուրս եկե՛ք փողոց….
Կարդացեք նաև
1.Դեղատներում դեղորայքն ու կաթնախառնուրդները ավարտվում են և մանկահասակ երեխաները մնում են սոված։
2.Հացի պաշարը շատ քիչ է ու չի կարող շաբաթներ տևել։
3.Հիվանդանոց դեղեր չեն հասնում
4.Չորս գյուղերից հիվանդներին չեն կարող հասցնել ոչ Ստեփանակերտ, ոչ Գորիս, անգամ շտապ օգնություն չեն թողնում հասնի։
Թվարկել կարող եմ հազարավոր … Բայց…
Որպես մայր դուրս եկե՛ք փողոց, որպես կին, որպես տատիկ, որպես պարզապես հայ ։
Դուրս գալ է պետք բոլոր դեսպանատների, ՄԱԿ կոչված անտերության, ՌԴ դեսպանատան դիմաց, պահանջել է պետք, տեր կանգնել է պետք…
Ժողովուրդ խնդրում եմ, անջատման ռեժիմը անջատեք, աղետ է սպասվում՝ շա՜տ մեծ …
Սպասում եմ արձագանքի ու քայլերի։
Ներեցեք, որ ինքս չեմ անում այս ամենը, ավելի քան անզոր երբեք չեմ զգացել ինձ …