Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը մասամբ հաստատել է մեր դիտարկումը: Նյարդերի պայքար է. «Գոյ» թատրոն

Հունիս 21,2023 12:35

ՍԱ ՆՅԱՐԴԵՐԻ ՊԱՅՔԱՐ Է

Դատարանը մասամբ հաստատել է մեր դիտարկումը:
(անցնում ենք պայքարի հաջորդ փուլ)

Դատական Գործ N: ՎԴ/4479/05/23
Նախագահող դատավոր՝ Ռոբերտ Վարդանի Մաքեյան
դատավորներ՝ Միքայել Գագիկի Մելքումյան, Մերի Համբարձումյան, Ելենա Վարդգեսի Առաքելյան, Կարեն Բարսեղի Զարիկյան

Մեջբերում՝

…Այսպիսով՝ դատարանը փաստում է, որ ձևական առումով նորմատիվ ակտի տարբերակիչ հատկանիշներն են դրա կառուցվածքը, ընդունման ու ուժի մեջ մտնելու հատուկ ընթացակարգերը: Նորմատիվ իրավական ակտերն այլ իրավական ակտերից տարբերվում են ինչպես բովանդակային, այնպես էլ ձևական չափանիշներով, որոնց շրջանակում առաջնային է բովանդակային չափանիշը: Միևնույն ժամանակ, նորմատիվ և ներքին իրավական ակտերն ունեն ինչպես ընդհանուր, այնպես էլ տարբեր՝ միայն իրենց ներհատուկ, բնորոշող հատկություններ։

Մասնավորապես՝ նորմատիվ իրավական ակտի հիմնական տարբերակիչ հատկությունն իրավական նորմի առկայությունն է, որը կանխորոշում է դրանում պարունակող վարքագծի կանոնի բնույթը։ Եթե ներքին իրավական ակտում տեղ գտած վարքագծի կանոնը որոշակի է և հասցեագրված է կոնկրետ խումբ անձանց, ապա նորմատիվ իրավական ակտում ներառված վարքագծի կանոնը վերացական է և վերաբերում է այն անձանց, որոնք իրադրության բերումով կհանդիսանան տվյալ իրավահարաբերության մասնակիցներ։ Ըստ այդմ, ի տարբերություն ներքին իրավական ակտի, որը կարգավորում է որոշակի իրավահարաբերություն, նորմատիվ իրավական ակտը սահմանում է կարգավորվող իրավահարաբերությունների այն կատարյալ տարբերակը, որը տվյալ նորմի (նորմերի) պահպանման պարագայում կիրագործվի իրավակիրառ պրակտիկայում։

Այսինքն՝ նորմատիվ իրավական ակտը կարգավորում է իրավունքի նորմերով կարգավորման ենթակա հարաբերությունները վերացական եղանակով, իսկ նորմատիվ իրավական ակտի պատվիրանները կոնկրետ իրավահարաբերություններում կյանքի են կոչվում անհատական ակտի հիման վրա և դրան համապատասխան՝ սահմանելով վարքագծի կանոն այն խումբ անձանց համար, որոնք ընդունող մարմնի հետ աշխատանքային կամ վարչական հարաբերությունների մեջ են կամ օգտվում են դա ընդունող մարմնի ծառայություններից կամ աշխատանքներից:

Հետևաբար՝ այս կամ այն իրավական ակտում դրա բնույթի մասին «Ն» (նորմատիվ) տառով նշումը և/կամ նորմատիվ իրավական ակտի ընդունման ու ուժի մեջ մտնելու ընթացակարգով ընդունված և ուժի մեջ մտած լինելը դեռևս որոշիչ չեն տվյալ իրավական ակտը նորմատիվ իրավական ակտ որակելու համար։ Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում իրավական ակտի նորմատիվ բնույթը պարզելու նպատակով անհրաժեշտ է տվյալ իրավական ակտը ենթարկել բովանդակային վերլուծության:

Ամբողջ վերոգրյալի համատեքստում բովանդակային ուսումնասիրության ենթարկելով Հայաստանի Հանրապետության կառավարության 11.05.2023 թվականի թիվ 701-Ն որոշումը՝ դատարանը գտնում է, որ այն ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ չէ, քանի որ չի պարունակում վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար, այլ նորմատիվ իրավական ակտի հիման վրա և դրան համապատասխան ընդունված ներքին իրավական ակտ է, որը սահմանում է վարքագծի կանոն այն անձանց խմբի համար, որոնք դա ընդունող մարմնի հետ աշխատանքային, քաղաքացիաիրավական կամ վարչական հարաբերությունների մեջ են կամ օգտվում են դա ընդունող մարմնի ծառայություններից կամ աշխատանքներից:

Հ.Գ. ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ԱՐԴԵՆ ՀԱՋՈՐԴ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՀԱՄԱՐԸ. ՎԴ/4817/05/23

«Գոյ» թատրոն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930