Փախստականների օրվա հետ կապված ՀՀ ԱԳՆ-ն համաշխարհային հանրությանը կրկին հիշեցրել է Սումգայիթից, Բաքվից, Կիրովաբադից փախստականների, Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների քաղաքականության մասին և կոչ արել արդյունավետ միջոցներ ձեռնարկել կանխելու նման իրավիճակն այժմ ապօրինի արգելափակված ԼՂ-ում:
«Փախստականների համաշխարհային օրը մենք ևս մեկ անգամ միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականության վրա, որի հետևանքով հազարավոր հայեր բռնի տեղահանվել են Սումգայիթից, Բաքվից, Կիրովաբադից, ինչպես նաև Ադրբեջանական ԽՍՀ-ի վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի տարածքներից։
Այսօր մենք նաև կրկնում ենք մեր կոչը՝ արդյունավետ քայլեր ձեռնարկել՝ կանխելու նմանատիպ քաղաքականությունը և ապահահովել ուժեղ միջազգային ներգրավվածություն՝ լուծելու Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայիս գոյության մարտահրավերները, ներառյալ նրանց իրավունքների և անվտանգության, ինչպես նաև Լաչինի միջանցքի շարունակվող անօրինական շրջափակման խնդիրները»,- նշված է ՀՀ ԱԳՆ թվիթերյան գրառման մեջ:
Կարդացեք նաև
On #WorldRefugeeDay we once again draw attention of international community to policy of ethnic cleansing of Azerbaijan which left thousands of #Armenia|ns forcibly displaced from AZ towns of Sumgait, Baku, Kirovabad as well as from #NagornoKarabakh territories under AZ control. pic.twitter.com/eW86blOwPI
— MFA of Armenia🇦🇲 (@MFAofArmenia) June 20, 2023