Լրահոս
Օրվա լրահոսը

Երկակի ստանդարտներ են կիրառում: Վստահ եմ՝ ապագայում ճաղերի հետեւում կտեսնենք ԲԴԽ որոշ անդամների. Ալեքսանդր Ազարյան. «Հրապարակ»

Հունիս 21,2023 10:46

Երկու օր է՝ Բարձրագույն դատական խորհուրդը քննում է դատավոր Դավիթ Հարությունյանի դեմ բերված կարգապահական վարույթը, որի ընթացքը ոչ միայն անձամբ Հարությունյանին, այլեւ իրավաբանական հանրության շատ ներկայացուցիչների է ապշեցրել։

Թեմայի առնչությամբ զրուցել ենք Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանի հետ. ինչպե՞ս է գնահատում Հարությունյանի դեմ կարգապահական վարույթի քննության ընթացքը, որքանո՞վ են ԲԴԽ գործողություններն օրինական` նիստը դռնփակ անցկացնելը, փաստաբաններին պաշտպանություն իրականացնել թույլ չտալը եւ այլն։ «Ցանկացած գիտակից անձ ինչպիսի՞ գնահատական կարող է տալ նման պայմաններում․․․, վերջին ժամանակահատվածում, մասնավորապես Կարեն Անդրեասյանի՝ ԲԴԽ նախագահ ընտրվելու ժամանակահատվածում, ԲԴԽ-ն որեւէ օրինական գործողության, չեմ ասում` որոշման, գործողության անգամ մոտիկ չի եղել։ ԲԴԽ-ն նպատակ է հետապնդում՝ ազատվել բանիմաց, պրոֆեսիոնալ՝ իրենցից ավելի խելացի դատավորներից, գիտնականների մասին էլ չեմ ասում, իրենք իրենց երեւի գիտնական չեն համարում։ Նպատակը Դավիթ Հարությունյանից ազատվելն է»,- պատասխանեց Ազարյանը։

Պարոն Ազարյանին հարցրինք․ ի՞նչ է կարծում՝ Դավիթ Հարությունյանից ազատվելուց հետո, նրա նման, մյուս դատավորներից ե՞ւս կփորձեն ազատվել։ «Բարձրագույն դատական խորհուրդը եւ արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթներ հարուցելով ու քննելով՝ երկակի ստանդարտներ են կիրառում, նույն եռյակի նկատմամբ՝ Աստղիկ Խառատյան, Տիգրան Պետրոսյան, Արտակ Բարսեղյան․․․, շատ տարօրինակ է, որ նմանատիպ այլ պայմաններում այլ անձանց նկատմամբ վարույթ չի հարուցվել, իսկ կոնկրետ անձանց նկատմամբ հարուցվել է։ Եթե խոսեմ կոնկրետ Դավիթ Հարությունյանի մասին, ապա նա ոչ միայն իմ ընկերն է, այլեւ մեր պետության լավագույն դատավորներից մեկն է, եթե ոչ լավագույնը։ Նկատի ունենալով, որ քաղաքական իշխանությունը հետապնդում է այս երկրում դրական ամեն ինչի ոչնչացման նպատակ, ապա ես վստահ եմ, որ Դավիթ Հարությունյանի լիազորությունները կդադարեցվեն, նաեւ վստահ եմ, որ մոտ ապագայում մենք ճաղերի հետեւում կտեսնենք ԲԴԽ որոշ անդամների»,- պատասխանեց Դատավորների միության նախագահը։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930