Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քաղաքական հակառակորդների ամեն գնով լռեցումը վարչախմբի թուլության նշանն է. ՀԴԿ

Հունիս 21,2023 10:29

Հայաստանի դեմոկրատական կուսակցության հայտարարությունը

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը խոր մտահոգությամբ արձանագրում է, որ Հայաստանում իշխող ՔՊ վարչախմբի կողմից հակաժողվրդավարական և բռնատիրական համակարգ է հաստատվում՝ սահմանափակված է ընդդիմադիր կարծիք ազատ արտահայտելու իրավունքը։ Գործող իշխանությունների հետևողական քննադատության հեղինակները, հատկապես եթե այդ քննադատությունը վերաբերվում է Արցախի և Հայաստանի ինքնիշխանության, սահմանային անվտանգության, Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանության բանակցային և քաղաքական սխալներին, որ թույլ է տալիս անձամբ Նիկոլ Փաշինյանը, ենթարկվում են տարաբնույթ հետապնդումների, նրանց հանդեպ հարուցվում են քրեական մեղադրանքներ և խափանման միջոցներից ի վերջո կամայական ընտրվում է կալանքը։

Դատաիրավական իշխանությունը դարձել է մեկ մարդու շահերի և ցանկությունների պաշտպանության գործիք, և այդ մեկ մարդը՝ Նիկոլ Փաշինյանն է, որի քաղաքական հակառակորդներ՝ լինեն ՏԻՄ ընտրություններում հաղթած ընդդիմադիր թեկնածուներ, կուսակցական, թե հանրային գործիչներ, զոհվածների ծնողներ, հայտնվում են քրեական հետապնդումների, դատավարական վարույթների փակ շղթայում, որոնց նպատակը նրանց ձայնը լռեցնելն է, գործունեությունը սահմանափակելը։ Հերթական դրվագը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ձերբակալումը, ապա կալանքն է։

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորումը համարում է հիշյալ արատավոր և դատապարտելի գործունեության հերթական դրսևորում, որի դեմ աննահանջ պետք է պայքարել։ Մեր աջակցության ձայնն ենք բարձրացնում իրենց կարծիքն արտահայտելու և ընդդիմադիր գործունեության պատճառով քրեական, դատական հետապնդումների ենթարկվողների համար։

Համոզված ենք, որ ժողովրդավարական ազատությունների ճնշման բոլոր փորձերը Հայաստանում պետք է դատապարտվեն, քաղաքական հետապնդումները դադարեցվեն մեր ժողովրդի հավաքական կամքի դրսևորմամբ։ Քաղաքական հակառակորդների լռեցումն ամեն գնով վարչախմբի թուլության նշանն է։

Հայաստանի դեմոկրատական կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930