Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկնակի շրջափակված Հին Շենի ծանր հիվանդություն ունեցող բնակիչները զրկված են բուժհաստատություններ տեղափոխվելու հնարավորությունից. «Արցախպրես»

Հունիս 21,2023 10:10

Շուշիի շրջանի կրկնակի շրջափակման մեջ հայտնված Հին Շեն համայնքում նույնիսկ ծանր հիվանդություն ունեցող բնակիչները զրկված են բուժհաստատություններ տեղափոխվելու և համապատասխան բուժօգնություն ստանալու հնարավորությունից։
Այս մասին «Արցախպրեսի»-ի հետ զրույցում նշել է Հին Շեն համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանը:

Նրա խոսքով՝ այժմ գյուղում առկա է առաջին անհրաժեշտության դեղորայք որոշակի չափաքանակով, որը կարողացել էին ձեռք բերել մինչև կրկնակի շրջափակումը:

«Այս պահի դրությամբ համայնքում առկա է նաև ալյուր, շաքարավազ, բանջարեղեն: Շուտով Կարմիր Խաչի օգնությամբ նորից պարենամթերք կբերվի։ Արդեն հասունացել են մրգերի որոշ տեսակներ: Մեկ ամիսը կօգտագործենք նաև մեր մշակած բանջարեղենը»,- ասել է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այս տարի ավելացրել են մի շարք մշակաբույսերի՝ այդ թվում կարտոֆիլի ու կանաչեղենի ցանքսը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930