Ահա երեք թիրախները, որոնց սովորաբար ընտրում է «հեղափոխությունը»
Ժամանակին խորհրդային դպրոցներում երեխաներին մատուցվում էր «Պավլիկ Մորոզով» միֆը: Իբր գյուղացի երեխան, լինելով պիոներ ու ղեկավարվելով «բարձր գաղափարական շարժառիթներով», մատնում է սեփական հորը, որը «կուլակ» էր, ապա սպանվում է հոր բարեկամների կողմից: Պատմությունը մեծ մասամբ հնարած էր, բայց կարեւորը դա չէ: Կարեւոր է, թե ինչի համար էր խորհրդային քարոզչությունն այդ միֆը տարածում: Նպատակը պարզ է՝ ցույց տալ, որ գաղափարախոսությունն ավելի կարեւոր է, քան ընտանիքը: Երբ իշխանության են գալիս հեղափոխականները, նրանց առաջնային նպատակն է լինում «նոր հասարակարգ» կառուցելը, իսկ դրա համար անհրաժեշտ է մարդկանց գիտակցությունից ջնջել «դարն ապրած» պատումները: Հիմնականում դրանք երեքն են՝ ընտանիքը, կրոնը եւ ազգային ինքնությունը: Ֆրանսիական եւ ռուսական հեղափոխությունները տալիս են նման պայքարի դասական օրինակները:
Ինչո՞ւ ընտանիքը: Որովհետեւ դա, պաշտոնական կառույցներից դուրս, ինստիտուցիոնալ հիշողությունը փոխանցելու միջոց է: Իսկ հեղափոխականները, մերժելով անցյալը, մտավախություն ունեն, որ հայրերը որդիներին «սխալ բաներ» կփոխանցեն:
Ինչո՞ւ կրոնը: Որովհետեւ «վերեւում» ոչ ոք չպիտի լինի, բացի «Մեծն Առաջնորդից»: Դրա համար էլ անհրաժեշտ է փոխել կրոնական ծեսերը քաղաքացիական ծեսերով՝ բոլշեւիկների դեպքում՝ նոյեմբերի 7-ով, մայիսի 1-ով, որոնց ընթացքում այդ «Առաջնորդը» կկանգնի դամբարանի տանիքին, որտեղ թաղված են «նոր սրբի» մասունքները:
Կարդացեք նաև
Ինչո՞ւ ազգային ինքնությունը: Որովհետեւ մարդիկ պետք է իրենց զգան նոր՝ հեղափոխական համայնքի անդամներ եւ չունենան իրար հետ ավանդական, հորիզոնական կապեր, չունենան ընդհանուր հիշողություններ, համերաշխ չլինեն իրար հետ: Հենց այդ պատճառով է, որ ստալինյան շրջանում տասնյակ հազարավոր հայեր դատապարտվել են «ազգայնականության» համար:
Իհարկե, հետհեղափոխական Ռուսաստանն ու Հայաստանը քիչ նմանություններ ունեն: Հայաստանի ներկայիս իշխանությունը չունի այն ռեպրեսիվ ապարատը, որի միջոցով կարող է տոտալիտար ռեժիմ հաստատել: Ոստիկանությունը, դատարանները, ԲԴԽ-ն, դատախազությունը, քննչական մարմինները հազիվ են հերիքում անձնավորված ավտոկրատիան պահելու համար: Բայց կա նաեւ նմանություն: Կա ձգտում՝ միացնել ինչ-որ գործիք, որը կջնջի մարդկանց հիշողությունը՝ մոտավորապես այնպես, ինչպես որ դա արվում էր «Սեւազգեստ մարդիկ» հայտնի ամերիկյան ֆիլմում:
Հենց 2018 թվականի ամռանը ստեղծվել էր նախաձեռնություն՝ «Նոր Հայաստան, նոր հայրապետ», որը նկատակ ուներ փողոցային ցույցերի միջոցով փոխել Ամենայն հայոց կաթողիկոսին: Չենք կարող պնդել, որ այդ նախաձեռնությունը ստեղծվել էր նոր իշխանության կողմից, բայց փաստ է, որ հենց սկզբից իշխանության եւ Մայր աթոռի միջեւ հարաբերությունները լարված էին: Դրանք, իհարկե, ավելի շատ լարվեցին պատերազմում պարտությունից հետո:
Արդյո՞ք ՔՊ-ական իշխանության գործողությունների հիմքում դավադրությունն է, որի հետեւում կանգնած է Թուրքիան, Արեւմուտքի պահա՞նջ է, թե՞ «Նոր Հայաստան» կերտելու անկեղծ ցանկությունը, դժվարանում եմ ասել: Ինչպես ասում են՝ «հերձումը ցույց կտա», եւ այդ «հերձումը» կարող է տեղի ունենալ միայն իշխանափոխությունից հետո:
Հիմա պարզապես արձանագրենք, որ ներկայիս իշխանությունը որդեգրել է չափազանց արմատական մոտեցում, որի պարագայում նախորդ դարաշրջանի պատումները, միֆերը, ազգային խորհրդանիշները պետք է վերանայման ենթարկվեին: Այդ թվում՝ Արարատ լեռը, ինչպես նաեւ Առաջին եւ Երրորդ հանրապետությունների զինանշանը: Դրա հիմնավորումը հայրենասիրության «հին մոդելից» հրաժարվելն է: «ՀՀ-ն եւ կամ հայկական պետականությունը հայրենասիրության մեր մոդելի առաջնային օբյեկտ չի եղել երբեք, եւ սոցիալ-հոգեբանական մակարդակում այս իրավիճակը պահպանվում է նաեւ այսօր: Պատճառը մեկն է, հայրենասիրության այդ մոդելի հեղինակը մենք ինքներս չենք», – իր ելույթներից մեկում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Եթե «մենք չենք», ապա պետք է ենթադրել, որ հեղինակները կա՛մ դրսում են, կա՛մ անցյալում: Հօգուտ երկրորդ վարկածի խոսում է վարչապետի հիշատակումը «խորհրդային հայրենասիրության» մասին:
Նման, Փաշինյանի տեսանկյունից, «հետամնաց», «հնացած» հայրենասիրության խորհրդանիշներից մեկը Մասիս սարն էր, որը իրական կամ կեղծ պրագմատիզմի տարրեր պարունակող նոր քաղաքական մշակույթում պետք է փոխարինվի այլ խորհրդանիշով, օրինակ, Արագած լեռով: «Արագածը ՀՀ-ում է, Արարատը ՀՀ-ում չէ… Մեր բոլոր պրոբլեմները գտնվում են Արարատի ու Արագածի՝ երազանքի ու իրականության արանքում», – նշել է վարչապետը:
Տրամաբանական է, որ առաջարկվող նոր մոդելի մեջ չպիտի տեղ գտնի նաեւ Հայաստանի ներկայիս զինանշանը. «Ի՞նչ է պատկերված մեր զինանշանի վրա. մեր զինանշանը շա՞տ է արտահայտում մեր հոգեբանությունը… Պատկերված է Նոյյան Տապանը Արարատի վրա, Հայաստանի 4 հարստությունների զինանշանները: Վերջերս այդ զինանշանին նայելով, ինձ մոտ հարց է ծագել: Իսկ այդ զինանշանը, որ 1991-ին ընդունել ենք, 1991 թվականին հիմնադրված պետության հետ ի՞նչ կապ ունի: Ինչի՞ մասին է», – հռետորական հարց է տալիս Հայաստանի ներկայիս ղեկավարը:
Որոշել, թե ինչ նպատակով է դա արվում, ես, կրկնեմ, չեմ կարող: Փոխարենը կարող եմ հավանականության մեծ աստիճանով կանխատեսել, որ այս՝ պայմանականորեն ասած՝ փաշինյանական, «մոդեռնիստական» փուլից հետո մենք ընկնելու ենք հակառակ ծայրահեղության մեջ, երբ «վերեւներից» պարտադրվելու են խիստ պահպանողական, ազգայնական պատումները: Վախենամ նաեւ՝ ժողովրդավարության ավելի խիստ սահմանափակմամբ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
20.06.2023
A few general observations:
1) That the leadership of the country has a desire to modernize Armenian identity and its traditional attributes (coat of arms, mountains, anthem, etc) is not a bad thing, the problem is in the methodology. Just like when this leadership wanted to normalize relations with Turkey, reduce Russian influence, and open a ‘century of peace’ was not a bad thing but the methodology and modus operandi of doing it was totally flawed and brought about the fiasco of the 2020 defeat. One must know how to successfully drive a project from start to finish without causing much damage, something this administration has proven to be incapable of.
2) I don’t think revolutionaries alone are efficient at modernizing identities/countries, they bring more chaos and destruction than anything else (like this administration), there must be a solid intellectual foundation at the core of any modernization project. Remember the first administration under LTP which also tried to bring about new ideas of direct dialogue with Turkey by excluding third parties as much as possible (Rafael Ishkhanyan’s article), it was also revolutionary for the time but with much more intellectual substance. The leadership at the time was taken seriously and had the credentials to push forward with such a significant agenda. More members of the first administration and the Karabakh committee were academics and their word and experience meant something. Today’s administration’s forte is to speak of the previous regimes and to find justifications for their catastrophically flawed governance. I would describe their leadership to fundamentally be of a Nazarapanjuni nature.
3) As for true revolutions at the national level – setting aside ancient precedents such as the impact of the Mekhitarist Fathers or Grigor Narekatsi on the course of the Armenian people’s history – more recent examples of successful modernization of nations that needed to undergo a change of mindset and identity can be found in the Irish and the French Canadians. They were able to take a collective leap from fundamentally conservative societies to becoming modern ones among the most successfull in the world. But look at the credentials of the French Canadian leaders in the 1960s and those of the Irish in the 1970-80s … and compare it to that of the Armenian leader today. Let’s just say that the former didn’t spend their time denigrating everyone that came before them and respected their people enough to not feed them populist garbage (Sashik’s 50, Robik’s 4, speed detectors, Tushonkas, Tovmasyan’s pen, etc)