Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական պատվիրակությունը մասնակցել է Մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան հայ-ռուսական բարեկամության այգու բացման արարողությանը

Հունիս 20,2023 23:40

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը, որում ընդգրկված էին նաև Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանը, հունիսի 18-19-ին աշխատանքային այցով գտնվել է Ռուսաստանի Դաշնության Տյումենի մարզում:

Այցի ընթացքում հայկական պատվիրակությունը մասնակցել է Մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան հայ-ռուսական բարեկամության այգու բացման արարողությանը, որի շրջանակներում տեղի է ունեցել նաև Տյումենի Սուրբ Մեսրոպ Մաշտոցի եկեղեցու օծման արարողությունը: Փոխվարչապետին ներկայացվել է նաև բարեկամության այգու տարածքում տեղակայացված հայկական մշակույթի կենտրոնի նոր շենքի շինարարության ընթացքը, որը նախատեսում է նաև ներառել ԹՈՒՄՈ ստեղծարար կենտրոնի մասնաճյուղը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Տյումենի մարզի հայկական համայնքի ղեկավար Աբրահամ Հովեյանին՝ հայ-ռուսական բարեկամության այգու ստեղծման նախաձեռնության և կատարված աշխատանքի համար:

Միջոցառումից հետո կայացել է նաև Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած և Տյումենի մարզի նահանգապետ Ալեքսանդր Մոորի ու Տյումենի քաղաքապետ Ռուսլան Կուխարուկի գլխավորած պատվիրակությունների միջև հանդիպում: Հանդիպման շրջանակներում քննարկվել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Вардан says:

    Опять Российская империя из своих имперских интересов подбадривает армян плюшками и пряниками что бы зайти в дом с заднего двора и унести имущество которое ему надо для торговли с турками. Вспомнили Баграмяна а посему вы его не вспоминали во время 44 дневной войны?, почему империя бросила армян на сьедение тогда?, покупала лояное отношение турок для войны с Украиной???
    Надеюсь в сотый раз мы не будем обмануты лживимы обещаниями и лживой улыбкой имперских властей.
    Надеюсь армяне наконец увидят где друг а где лжец, наконец армяне встанут на защиту суверинетета своей страны и не продадут его за Российские пабрикушки.

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930