Ժամեր առաջ վրաերթ է տեղի ունեցել Վանաձորում: Բաղրամյան պողոտայում Mercedes մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 69-ամյա մի տղամարդու: Դեպքի վայր ժամանած Վանաձորի բժշկական կենտրոնի շտապ բուժօգնության խումբը տուժածին անմիջապես տեղափոխել է հիվանդանոց:
Վիճակը գնահատվում է ծանր, ստանում է անհրաժեշտ բուժօգնություն:
Կարդացեք նաև
Դեպքի վայրում աշխատում են իրավապահները:
Էդվարդ Արզումանյան