Գորիսի ավտոտեխսպասարկման կետերից մեկում՝ երեկ հունիսի 19-ին վնասվածք ստացած 46-ամյա Արմեն Բաղդասարյանի (նրան Գորիսում ճանաչում են որպես Շափաղաթի Արմեն-հեղ․) կյանքին վտանգ չի սպառնում։ Aravot.am-ի տեղեկություններով, նրան այսօր՝ հունիսի 20-ին, վիրահատել են Գորիսի բժշկական կենտրոնում, վնասվել է վերջինիս ձեռքը։
Դեպքի առնչությամբ քննչական կոմիտեի Սյունիքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ «ՀՀ քրեական օրենսգրքի» 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) եւ 297-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով) հատկանիշներով:
Նշենք, որ ըստ «Հրապարակ»-ի, Գորիսի բնակչի վրա կրակել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տղան՝ Տիգրան Խաչատրյանը։