Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը Հայաստանի եւ Արցախի նախագահներից հստակ հակադարձում է ակնկալում պետական դավաճանության մեջ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին

Հունիս 20,2023 20:55

«Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում անդրադարձավ  2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստողծված  ԱԺ քննիչ հանձնաժողովի դռնբաց նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, որով նա Արցախը Ադրբեջանին հանձնելու մեջ մեղադրեց նախկիններին։ «Ինչպես եւ սպասվում էր, Նիկոլ Փաշինյանը երեք ժամ 44-օրյա պատերազմի ամբողջ մեղքը փորձում էր բարդել նախկինների վրա՝ սկսյալ Լեւոն Տեր-Պետրոսյանից։ Եվ պարզվեց մեղքի հիմնական բաժինը Ռոբերտ Քոչարյանինն է։ Պարոն Քոչարյան, որտե՞ղ է ձեր քաղաքական թիմը եւ ընդհանրապես, որտե՞ղ էր խորհրդարանական ընդդիմությունը։ Պարոն Քոչարյան, այսօր Նիկոլ Փաշինյանը ձեզ մեղադրեց ծանրագույն հանցագործությունների մեջ, որ դուք բանակցություններից դուրս եք թողել Արցախը։ Եվ ամենավտանգավոր հայտարարությունը։ Ես մեջբերում եմ Նիկոլ Փաշինյանի ուղղակի խոսքը․ «Մեղրին պետք է փոխանակվեր Արցախով, ինչին դեմ էին Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը։ Եվ Արցախով Մեղրու փոխանակվելը ըստ էության կանխվեց Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի մահով»։

Նիկոլ Փաշինյանն այսօր ըստ էության արեց հայտարարություններ, որ Արցախը 1994 թվականից հանձնված է եղել Ադրբեջանին՝ մեղադրելով Լեւոն Տեր-Պետրոսյանին, հիմնական մեղքի բաժինը բարդելով Ռոբերտ Քոչարյանի վրա եւ մեղադրելով նաեւ Սերժ Սարգսյանին։

Ես որեւէ մեկի փաստաբանը չեմ։ Ես ակնկալում եմ, որ  խորհրդարանական ընդդիմադիրները ոչ թե ստատուսներով կամ իրենց պատկանող հեռուստաընկերություններով կոնտրռեպորտաժներ կպատրաստեն, այլ հնչած ուղղակիորեն պետական դավաճանության հասնող մեղադրանքներին կտան փաստարկված պատասխաններ, որովհետեւ այսօր ի լուր աշխարհի Նիկոլ Փաշինյանը փորձեց իրեն  ձերբազատել 44-օրյա պատերազմից եւ նշանակեց մեղավորներ։ Ըստ էության հայտարարվեցին Շուշիի հանձնման մեղավորները»,-ասաց տիկին Զոհրաբյանը՝ նշելով, որ պետական դավաճանության մեջ այսօր փաստացի մեղադրվել են Հայաստանի եւ Արցախի բոլոր նախկին նախագահները, բանակի ղեկավարներն ու բարձրաստիճան սպաները։

Քաղաքական գործիչը Նիկոլ Փաշինյանի խոսքերի մեջ հստակ մեղադրանք է տեսել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների, միջազգային կառույցների հասցեին, որոնք, ըստ էության, մեղադրվում են նաեւ ոչ համարժեք լինելու մեջ։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930