Լրահոս
Օրվա լրահոսը

Հուսով եմ՝ Բաքուն ու Երևանը հասկանում են, որ Արևմուտքն օգնելու անկեղծ ցանկություն չունի. Լավրով

Հունիս 20,2023 17:46

Հուսով եմ՝ Բաքուն ու Երևանը հասկանում են, որ Արևմուտքն անկեղծ ցանկություն չունի օգնելու խաղաղ կարգավորման հարցում․ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Ցավոք, և՛ նրանում, ինչ այժմ անում է ԱՄՆ-ը, և՛ նրանում, ինչ անում է Եվրամիությունը, մենք տեսնում է ոչ այնքան ցանկություն՝ օգնելու պայմանավորվել, այլ ցանկություն ներթափանցել տարածաշրջան, ցանկություն դուրս մղել Ռուսաստանի Դաշնության օրինական շահերը և ցանկություն՝ իրենց հաստատելու որպես ուժեր, որոնք գրեթե վճռական դերակատարություն կունենան»,- ասել է Լավրովը:

Ըստ նրա՝ Արևմուտքի այդ գործողություններն արտացոլվում են նրանում, երբ փորձ է արվում «էքսպանսիայի ենթարկել տարածաշրջաններ, որոնք գտնվում են ՆԱՏՕ անդամ երկրների և ԵՄ անդամների սահմաններից հեռու»: Դա, ըստ Լավրովի, քիչ ընդհանրություն ունի տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու ցանկության հետ»:

«Մեր գործընկերները թե՛ Երևանում, թե՛ Բաքվում, ես հույս ունեմ, դա հասկանում են: Մենք առնվազն բաց քննարկում ենք նրանց հետ այն, ինչ կատարվում է»,- ասել է Լավրովը:

Նա նաև նշել է, որ իրենք դեմ չեն, որ միջազգային դերակատարները փորձեն իրենց ուժերը միջնորդության գործում: «Գլխավորը, որպեսզի միջնորդությունը նպատակ հետապնդի ապահովել պայմանավորվածություններ, որոնք կարտացոլեն հայ և ադրբեջանցի ժողովուրդների, հայկական և ադրբեջանական պետությունների շահերի հավասարակշռությունը»,- ասել է նա:

Ըստ Լավրովի՝ պայմանավորվածությունների հնարավոր է հասնել բացառապես Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի ստորագրած եռակող համաձայնագրերի իրականացման շրջանակում»:

Ռուսաստանի արտգործնախարարը նաև հիշեցրել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հիմքերը դրվել են շնորհիվ Ռուսաստանի նախագահի անձնական միջնորդության:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930