Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ժողովուրդը քաղաքական հստակության կարիք ունի։ Եթե միասնական թեկնածուի շուրջ համախմբումը չի հաջողելու, ապա պետք է բոյկոտել ընտրությունները. «Միասին»

Հունիս 20,2023 17:26

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման հայտարարությունը

Երևանի ավագանու ընտրություններում կա՛մ միասնական ընդդիմադիր թեկնածու, կա՛մ բոյկոտ

Հայաստանում, ի հակառակ պետական կառավարման ճգնաժամի, առաջ է մղվում Երևանի ավագանու ընտրությունների օրակարգը, որը նշանակում է կուսակցությունների կողմից քաղաքապետի թեկնածուի առաջադրում և քաղաքային հիմնախնդիրների շուրջ նախընտրական պայքարի ծավալում։

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը, վերլուծելով 2018 թվականի իշխանափոխությունից հետո Հայաստանում անցկացված բոլոր ընտրությունները՝ և՛ համապետական, և՛ ՏԻՄ, խոր մտահոգությամբ արձանագրում է, որ «ոչ բռնի, թավշյա հեղափոխություն» բառերի անվան ներքո իրականացվել և հատկապես Արցախի վերջնական հանձնման այս փուլում, Հայաստանի ինքնիշխանության անկմանը զուգընթաց՝ փաշինյանական ՔՊ վարչակազմը իրականացնում է հակաժողովրդավարական և բռնատիրական այնպիսի քաղաքականություն, որի հետևանքով անգամ ընտրված ընդդիմադիր հայացքների թեկնածուներն ի վիճակի չեն իրացնել ժողովրդի քվեն։ Անցած բոլոր ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր դաշինքների ղեկավարները և ավագանու անդամները կա՛մ կալանավորվել են շինծու մեղադրանքների առաջադրմամբ և ցայսօր ձգձգվող դատավարությունների մեջ են, ազատազրկված, կա՛մ կաթվածահար են։ Հայաստանում չկա այլևս գործադիր իշխանության կամայականությունները զսպող, նրան հակակշռող դատաիրավական համակարգ։

«Միասին» շարժումը, ելնելով վերոնշյալից, համոզված է, որ ազգային-պետական նպատակներով առաջնորդվող բոլոր ընդդիմադիր ուժերը կա՛մ պետք է Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցեն՝ առաջադրելով մեկ միասնական թեկնածու և նախընտրական պայքարի առանցքը դարձնեն Արցախի և Հայաստանի ինքնիշխանության ու անվտանգության ապահովման ծրագրերը, ՔՊ-ին իշխանությունից հեռացնելը։ Ցանկացած այլ ձևաչափ կհանգեցնի իշխող հակապետական վարչակազմի լեգիտիմացում և նրանց իշխանության ամրակայում։ Եթե միասնական թեկնածուի շուրջ համախմբումը չի հաջողելու, ապա պետք է բոյկոտել այս ընտրությունները՝ դրանք դարձնելով յուրօրինակ լյուստրացիա՝ ո՛վ կմասնակցի ՔՊ թելադրած օրակարգով ընտրախաղին, խամաճիկ է, իշխանությունների կամակատար. ժողովուրդը քաղաքական հստակության կարիք ունի։

Գիտակցում ենք, որ մեր կոչը կարող է ընկալվել որպես ոչ ժողովրդավարական, սակայն այդպիսին են իշխանության կողմից թելադրված «խաղի կանոնները»։

 «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման

համակարգող խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930