Լրահոս
Օրվա լրահոսը

«Զանգել եմ Արծրունին, ասում եմ՝ էդ…ին ասա, թող հանի վիդեոն, չի կարելի զորքերի տեղաշարժի վիդեո դնել, ջնջեցին հանեցին». Գեղամ Մանուկյան

Հունիս 20,2023 17:30
Gegham Manukyan

44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ նիստին ընդդիմությունը չէր մասնակցում:

Փաշինյանը խոսել էր նախկին իշխանությունների վարած քաղաքականության, բանակցային գործընթացի, Շուշիի անկման մասին: Նիստից հետո լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ Շուշիի վրա է կենտրոնացել Փաշինյանը, որովհետեւ Շուշին պարտության խորհրդանիշն է դարձել. «Շուշին սկիզբ է առել սեպտեմբերի 27-ին, 26-ին, 25-ին: Չի խոսում երկրի ռազմաքաղաքական ղեկավարության մասին, պատերազմում ամեն մեկը իր դերակատարությունը ունի, առաջին հերթին՝ կառավարությունը, բայց ի՞նչ քայլեր է ձեռնարկել, մի հատ նայեք իր ֆեյսբուքյան էջը: Ես հեռուստաընկերության լուրերի պատասխանատու եմ եղել, օրերով տուն չեմ գնացել, բայց նայեք Նիկոլն ինչ է անում՝ բանաստեղծություն է դնում իր ֆեյսբուքյան էջում: Դու լսում ես լայնամասշտաբ պատերազմ է, Ստեփանակերտը, Արցախը գնդակոծվում է, ասում ես՝ մի հատ իմ բանաստեղծությունը ֆեյսբուքում նորից դնեմ: Արցախյան կայք կա, վիդեո դրեց Ստեփանակերտում տանկերի տեղաշարժը, մեկ էլ տեսնենք Նիկոլ Փաշինյանը ափալ-թափալ իր էջում դրեց Ստեփանակերտում տանկերի տեղաշարժի վիդեոն: Զանգել եմ Արծրունին, ասում եմ՝ էդ…ին ասա, թող հանի վիդեոն, չի կարելի զորքերի տեղաշարժի վիդեո դնել, ջնջեցին, հանեցին: Այդքանով պարզ է, թե ոնց է այս իշխանությունը պատրաստ եղել պատերազմին»:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել էր բանակցությունների մասին մանրամասներ, ինչ է իրեն առաջարկել Ալիեւը՝ Պուտինի միջնորդությամբ, ըստ նրա, պահանջել են Մեղրին եւ Տավուշի անկլավներն անգամ: Գեղամ Մանուկյանի խոսքով՝ հոկտեմբերի 19-ին ռուսական առաջարկին, որի մեջ Շուշին չէր մտնում, առաջին անգամ հայ հանրությունը ծանոթացավ Պուտինի հարցազրույցից, հիմա այլ տարր է մտցնում Փաշինյանը, թե՝ փախստականների վերադարձ. Բա որ Պուտինը մի հատ էլ հարցազրույց տա: Քննիչ հանձնաժողովն այսօր լսում է Փաշինյանին, որը հղում է տալիս Պուտինի բազմաթիվ առաջարկներին, Պուտինին բերելու ենք հարցաքննությա՞ն, որ հասկանանք՝ օբյեկտի՞վ էր ասածը, թե՞ չէ»:

Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ հրավիրելու են նաեւ Արցախի նախագահին, Գեղամ Մանուկյանն արձագանքեց. «Թող նախ Նիկոլին ասի Արցախի ճանապարհը բացի, որ Արայիկ Հարությունյանը գա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930