Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Օսկանյանն ասում է՝ Փաշինյանի ձեռքը պետք է բռնենք, ես էլ ասում եմ՝ քո ոտքը բռնենք, որ չփախնես, գաս ու պատասխանես՝ էս ի՞նչ շիլաշփոթ եք սարքել». Անդրանիկ Քոչարյան

Հունիս 20,2023 16:57

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում ասաց, որ նոյեմբերի 7-ին ԳՇ պետն արդեն իրեն զեկուցել է, որ Շուշին Ադրբեջանի վերահսկողության տակ է, բայց նոյեմբերի 9-ին գրառում էր արել, որ Շուշիի համար մարտերը շարունակվում են, այստեղ հակասություն չկա՞. այսօր լրագրողների հետ զրույցում այս հարցին ի պատասխան՝ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ինքն էլ է այդ ընթացքում խոսել ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հետ, ինֆորմացիան հակասական էր. «Հիշո՞ւմ եք, պարոն Վանեցյանը ամսի 8-ին զենքերը Վարդենիսում հանձնել է զինվորական ոստիկանությանը եւ գնացել է, դեռ ամսի 9-ը չկար, մարտեր էին գնում: Խնդիրներ կային բազմաթիվ… Շուշիի հետ կապված այնքան կարեւոր բան ասաց այսօր Փաշինյանը, որ շատ է շահարկվել, Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, պատերազմը կանգնեցնել-չկանգնեցնելու հնարավորությունը այդ պահին, Մեղրիի միջանցքի, անկլավների խնդիրները: Դա մերժվել է եւ այդ մերժումը այսօր է փակագծերը բացել»:

Անդրանիկ Քոչարյան

Նա տեղեկացրեց, որ Արցախի հանրապետության նախագահին են ուզում հրավիրել քննիչ հանձնաժողովի նիստին:

Aravot.am-ը հարցրեց՝ տեւական ժամանակ է՝ հանձնաժողովում կանչում եք մարդկանց, հարցեր եք տալիս, կարո՞ղ եք մի պահ ձեր՝ սուբյեկտիվ կողմ լինելը թողնել ու ասել՝ լավ, Ռոբերտ Քոչարյանը մեղավոր է, որ բանակցություններից դուրս թողեց Ղարաբաղը, Լեւոն Տեր-Պետրոսյանը այլ կարգախոսով էր եկել, հետո հակվեց զիջումների, բոլորը մեղավոր են, Փաշինյանի մեղավորությունը որեւէ կետում տեսնո՞ւմ եք՝ Քոչարյանը պատասխանեց. «Օսկանյանը այնքան լավ է ասել՝ Փաշինյանը, երբ որ եկավ այդպիսի մեծ լեգիտիմությամբ հեղափոխության արդյունքում, բա մեր սխալները ինչի՞ միանգամից չուղղեց, մենք էլ ասեինք՝ ժողովուրդ ջան, գնացինք շենքերը գրավելու: Դրա համար Օսկանյանին հրավիրում ենք, ինքը ասում է՝ Փաշինյանի ձեռքը պետք է բռնենք, ես էլ ասում եմ՝ քո ոտքը բռնենք, որ չփախնես, գաս քննիչ հանձնաժողով եւ պատասխանես այս հարցերին՝ էս ինչ շիլաշփոթ եք սարքել: Պատերազմը ինչ-որ բանի հետեւանք է»:

Դիտարկմանը՝ Օսկանյանն էլ է մեղավոր, Վանեցյանն էլ, զենքերը հանձնեցին, փախան, 5-րդ շարասյուն…այս ամբողջ շարքը գիտենք, ի վերջո Փաշինյանի մեղավորությունը որեւէ տեղ 44-օրյա պատերազմում դուք տեսնո՞ւմ եք, թե՞ չեք տեսնում՝ նա պատասխանեց. «Ձերն էլ, իմն էլ, բոլորինս էլ տեսնում եմ: Դրա համար էլ դասեր պետք է քաղենք, գնանք առաջ: Այնքան բացեր կարող եմ ասել, բայց այստեղ չեմ ասի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930